«ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը չի արժանանա Մոսկվայի բարկությանը, քանի որ Մոսկվան պայմանավորվել է Սերժ Սարգսյանի հետ»,- ասաց ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Անդրեյ Սլեպնյովի դիտարկումներին, թե ԵՏՄ բոլոր ցուցանիշերն անկում են ապրում։
Նա նշեց, որ ԵՏՄ-ի վերաբերյալ վստահորեն կարելի է միայն խաղադրույքներ անել, թե Վիետնամից հետո հաջորդը որ երկիրն է ազատ շուկայական հարաբերություններ ԵՏՄ-ի հետ ունենալու ցանկություն հայտնելու։ Ըստ նրա՝ հաջորդը կարող է լինել Մավրիկիան կամ մեկ այլ նման երկիր։ «Շատ լայն է այն ցանկը, որը կարող է ամբողջացնել մեր միությունը։ Բայց ռիսկի չէի դիմի ինչ-ինչ խաղադրույքներ անելու հարցում, ամեն դեպքում։ Ուստի կարծում եմ, որ այսպիսի երկրների հետ մեր միությանը ոչինչ չի սպառնում։
Կարծում եմ, որ անպայմանորեն կպահպանվի, նույնիսկ կընդլայնվի, հանդիսավոր կերպով այդ ամենը կկազմակերպվի, բայց տնտեսությանը դա վերաբերելու է այնպես, ինչպես այդ միության ստեղծումը։ Այս հարցում լեզվակռիվը շարունակվելու է երկար ժամանակ։ Բոլոր փորձագետները կանխատեսելու են՝ առևտրաշրջանառության անկումը շարունակվելու է, կյանքի մակարդակն ընկնելու է, ոչ մի էական բան չպետք է սպասել, կապրենք այդ միությունում՝ ինչպես վերջին տարվա ընթացքում։ Այն ունենալու է բացարձակապես վատ արհեստական բնույթ մեր բոլորի համար, բայց շարունակելու է իր գոյությունը»,- մեկնաբանեց Դուբնովը։
Խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հույսի մասին, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՏՄ-ի և Իրանի միջև՝ նա ասաց, որ այդ գաղափարներն իրագործելի չեն, քանի որ կամուրջների դեպքում անհրաժեշտ են ափեր։ «Այս դեպքում Իրանի ափը տեսնում եմ, բայց մյուս ափը ճահճոտ է, անորոշ, և Սարգսյանի գործողությունները և գաղափարը կարող են իրագործվել միայն կիսով չափ»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում