Ջուտ բանականության տեսանկյունից անհասկանալի էր, թե ինչ են ուզում ասել Սուրիկ Խաչատրյանին պաշտպանողները, ի՞նչ է նրանց ուզածը, որպեսզի նա իր որդու հետ շարունակի՞ անարգել մարդ ծեծել ու խեղել այլոց ճակատագրե՞րը։
Կարելի է կարծել, թե մեկ կետից բոլորին հրահանգել են լծվել Սուրիկ Խաչատրյանի պաշտպանությանը։ Իրականում, սակայն, ոչ ոք էլ չի հրահանգել, եւ նրանք բոլորն ինքնակամ են լծվել, քանի որ իրենք լավ գիտեն, թե պաշտոնյաների մնալ-չմնալու հարցն ինչպես է լուծվում, եւ որ գործոններն են ամենակարեւորը. ժրաջան ընտրակեղծարարներին երբեք չեն ազատում։
Սակայն այս պատմության մեջ ամենաուշագրավ կողմը շարքային սյունեցիներն են, իսկ ավելի կոնկրետ՝ Սյունիքի Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ եւ Քաշունի համայնքների բնակիչները։ Կասկած չունենաք, որ եթե գնաք այդ գյուղերը եւ բնակիչներին իրենց կյանքից հարցնեք, ապա բողոքի մի անվերջանալի շարան կներկայացնեն։ Մի մասը կեսձայն, մյուսները բարձրաձայն կբողոքեն մարզպետից, կդժգոհեն, թե ինչու Սերժ Սարգսյանը նրան չի ազատում։ Բայց խնդիրն այն է, որ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարման երկարաձգման համար նշված գյուղերի բնակիչները գործնականում իրենք իրենց պետք է «շնորհակալ» լինեն։ Եթե նրանք ընդդիմանալու մի փոքր կարողություն ունենային, ապա գուցե եւ Սուրիկ Խաչատրյանից նրանք, ի վերջո, ազատվեին, ու իրենց կյանքում ինչ-որ մի դրական փոփոխություն, այնուամենայնիվ լիներ։
Հ.Գ. Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիզրան Խաչատրյանը, երեկվա դրությամբ շարունակում էր որպես վկա անցնել մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի գործով։ Հիշեցնենք, նշված օրը Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Տիգրան Խաչատրյանը եւ նրա՝ մոտ երեսուն ընկերները ծեծի էին ենթարկել եղբայրներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյաններին, որոնք հետագայում ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Հարությունը կանգնած է տեսողությունը կորցնելու վտանգի առջեւ:
Կարդացեք նաև
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում