Հայաստանում էներգիան յոթմղոնանոց տեմպերով թանկանում է, չնայած էներգիայի արտադրության եւ տեղափոխման համար կատարվող ծախսերը աճում են շատ ու շատ ավելի ցածր տեմպերով։ Բայց ամենաուշագրավն այն է, որ սակագների բարձրացմանը զուգահեռ՝ աճում են նաեւ էներգահամակարգի վնասները։ Այս տարվա սկզբին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրեց տվյալներ, որոնց համաձայն էներգահամակարգի պարտքերը հասել են մինչեւ 600 միլիոն դոլարի եւ շարունակում են աճել։
Եւ ուրեմն՝ ի՞նչ է ստացվում։ Էլէներգիայի արտադրության եւ բաշխման ծախսերը էականորեն չեն աճում, սակագինը գրեթե կրկնապատկվում է, ու դրան զուգահեռ աճում են էներգահամակարգի պարտքերն ու վնասները։ Տնտեսագիտության տեսակետից՝ սա նոնսենս է։ Ավելորդ է, թերեւս, նշել, որ նման բան կարող է լինել միայն այդ համակարգի ապաշնորհ կառավարման եւ պարզունակ գողության հետեւանքով միայն։ Այլ պատճառներ փնտրելը ուղղակի անիմաստ է եւ եթե այս պայմաններում բարձրացվեն սակագները, ապա դրա արդյունքում ոչ թե պարտքերը կնվազեն ու կբարելավվի կառավարման արդյունավետությունը, այլ ընդամենը կավելանան համակարգից «անհետացող» գումարները, այսինքն՝ գողացողները ավելի շատ կգողանան։ Եւ ընդամենը։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում