Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվար թե որեւէ մեկը գնար նման ռիսկի. «Հայկական ժամանակ»

Մայիս 21,2015 10:59
surik xachatryan

Սոցիալական ցանցերում ակտիվորեն առաջ են մղվում վարկածներ, թե ո՞վ կարող էր մահափորձը կազմակերպել եւ ինչու։ Վարկածները բազմապիսի են եւ տարաբնույթ։ Սկսած նրանից, որ Սուրիկ Խաչատրյանից վրեժ են ուզում լուծել նրա բազմաթիվ թշնամիները, եւ վերջացրած նրանով, որ մահափորձը «սարքել է» ինքը՝ Լիսկան, ինչ-ինչ նկատառումներով։ Քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ, առաջադրվող բոլոր վարկածները «կյանքի իրավունք» ունեն։ Սակայն այս պահին դրանցից մի քանիսը կարելի է համարել՝ ավելի քիչ, մի քանիսը՝ ավելի շատ հավանական։ Սուրիկ Խաչատրյանի կյանքն ու կենսագրությունը այնքան «հարուստ» են, որ նրա թշնամիների պակաս չի զգացվում։ Նա մինչեւ կոկորդը խրված է բազմաթիվ քրեական պատմություններում, որոնցից յուրաքանչյուրը կարող է վրեժ լուծելու ցանկություն առաջացնել շատ մարդկանց մոտ։

Այնպես որ՝ այս վարկածը ոչ մի կերպ բացառել հնարավոր չէ: Չի կարելի բացառել նաեւ այն վարկածը, թե մահափորձը սարքել է հենց ինքը։ Նպատակը կարող է լինել այն, որ քննությունը ուղղորդվի Սուրիկ Խաչատրյանի քաղաքական հակառակորդների դեմ եւ նրանք ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այս վարկածը կարող է թվալ աբսուրդ, սակայն Սուրիկ Խաչատրյանի շուրջ աբսուրդ պատմությունների պակաս չկա։ Սակայն այս վարկածի շուրջ կան տեխնիկական որոշակի հարցեր։ Խնդիրն այն է, որ արձակված կրակոցներից մոտ 7-ը դիպել են մեքենային եւ չափազանց մեծ էր հավանականությունը, որ մեքենայում գտնվողները կամ կզոհվեին, կամ կվիրավորվեին։ Դժվար թե որեւէ մեկը գնար նման ռիսկի եւ այդպիսի մահափորձ կազմակերպեր ինքն իր դեմ։ Այս վարկածը հավանական կարող է դառնալ միայն մի պարագայում, եթե մեքենան կանգնեցվել է, ուղեւորներն ու վարորդը դուրս են եկել մեքենայից, կրակել են մեքենայի վրա, ապա կրկին նստել են մեքենան եւ շարունակել ճանապարհը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031