Երեկոյան լրահոսը պայթեց անսպասելի լուրից՝ կրակել են Լիսկայի մեքենայի վրա։ Առավել էմոցիոնալները հետեւություն արեցին, թե մարդկանց համբերությունն սպառվել է, անպատժելիության այսպիսի ավարտ պետք է ունենար, եւ այլն։ Բայց առավել իմաստուններն ու կասկածամիտները բոլորովին այլ կարծիքին էին։ Ինքն է կազմակերպել, պնդում էին նրանք։
Մանավանդ երբ հայտնի դարձավ, որ կրակոցներից ոչ ոք չի տուժել։ Այս հասարակական լարված մթնոլորտը պարպելու միակ ձեւը նման մի բան կազմակերպելն էր, ասում էին մարդիկ, չէ՞ որ մեր ժողովուրդը միայն տուժածներին, խեղճերին է ներում– սիրում։ Ավելի ուշ Հ1–ի լրատվականով հեռարձակված հաղորդումն ամրացրեց կասկածները, իբր Սյունիքի մարզից ինչ-որ անհայտ անձ ահազանգել է կրակոցների մասին, իբր մարզպետարանի լրատվականը չի հաստատել կատարվածը։ Կարելի է կարծել՝ երկրում չկան ոստիկանություն, արտակարգ իրավիճակների նախարարություն, հետաքննական մարմիններ։ Եվ հնարավոր չէ ստույգ ու ճշտված տեղեկություններ փոխանցել հեռուստադիտողին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում