Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ոչ մի կերպ չի անդրադարձել Ռուսաստանում բնակվող ապօրինի միգրանտների կեցության վրա։ Նրանք այսօր էլ, ինչպես տարիներ առաջ, չեն կարողանում ազատ քայլել փողոցով, ահռելի գումարներ են վճարում ժամանակավոր գրանցման համար, նույն աշխատանքի դիմաց վաստակում են ՌԴ քաղաքացիներից երկու-երեք անգամ քիչ։
Նրանց մի մասը, չկարողանալով մնալ Ռուսաստանում, բռնում է հետդարձի ճանապարհը, մյուսներին դուրս են շպրտում Ռուսաստանից՝ դեպորտ են անում։ Բայց Հայաստան վերադառնալն այնքան էլ հեշտ չէ։ 7 օր կեղտոտ ավտոբուսներում, սահմանային քաղաքներում եւ մաքսային անցակետերում թրեւ գալուց, արցունք թափելուց, ռուս չինովնիկների արհամարհական վերաբերմունքը լիուլի ճաշակելուց հետո Օձունի բնակիչ Սեդա Մադոյանն իր 4 երեխաների հետ մի կերպ հասել է հայրենի գյուղ։ Այժմ եւ նա, եւ նրա «դեպորտ» եղած ամուսինն անգործ նստած են տանը։ Օձունում ոչ մի աշխատատեղ չկա։
Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում