Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակում է նա, ով վերջում է կրակում. «Ժամանակ»

Մայիս 21,2015 10:33

Հասարակության համար այս տեղեկությունն, ըստ էության, լինելով անակնկալ, ինչ-որ առումով նաև սպասված էր: Սպասված այն տեսանկյունից, որ Հայաստանում անպատժելիության, արտոնյալության, օրենքից վեր կանգնած լինելու իրողությունները վաղուց հասել են այն աստիճանի, որ մարդիկ ավելի ու ավելի են հեռանում օրենքով ու իրավունքով սեփական հարցերը լուծելու, անիրավության պարագայում արդարադատությանը ապավինելու մտայնությունից և տրամադրությունից ու հույսներն ավելի շատ դնում վրիժառության վրա:

Իհարկե, առայժմ երևի թե ամեն մեկը մտածում է, որ ինչ-որ մի օր, ինչ-որ մի պահ, ինչ-որ հարցով և արտոնյալ, սանձարձակ, իրեն օրենքից ու բոլորից վեր դասող, անպատիժ մեկի պարագայում կգտնվի մի համարձակ վրիժառու, և նաև, ըստ էության, բոլորի վրեժը կհանի:

Սակայն նմանօրինակ անօրեն, անպատժելի մթնոլորտը երկար շարունակվելու, մի քիչ էլ շարունակվելու դեպքում արդեն մարդիկ ոչ թե թաքուն հույս կտածեն, որ կգտնվի ինչ-որ մի վրիժառու և կանի բոլորի ուզածը, այլ արդեն իրենք կհամարձակվեն դառնալ այդ վրիժառուն: Եվ դա կլինի արդեն Հայաստանի համար աղետալի իրողություն, արյունալի իրողություն, որը Հայաստանի համար գերվտանգավոր հեռանկար է: Սակայն իշխանությունները անպատժելիության խորացման, արտոնյալների, օրենքից, պետությունից վեր կանգնած անձանց լոյալության հարցում հասել են այն աստիճանի, որ իրենք են մոտեցնում Հայաստանի համար նման հեռանկարը՝ քաղաքացիներին չթողնելով այլ, քաղաքակիրթ որևէ ելք:

Սրա մասին պետք է մտածել, եթե անգամ ինչ-որ մեկը այժմ ժպտում է ու մտածում, որ թատերականացված կրակոցներով ստիպել է հասարակությանը հեռուն գնացող հետևություններ անել, կամ եթե անգամ ինչ-որ մեկը կարծում է, որ կրակոցները թատերականացված են, և պետք չէ հեռուն գնացող հետևություններ անել: Խնդիրը կրակոցները չեն, խնդիրը դրանց իրական կամ կեղծ լինելը չէ: Խնդիրն այն է, որ մի գեղեցիկ օր հասարակությունը դրանից չի զարմանա և չի զայրանա: Եթե արդեն այդ օրը չէ:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031