Երբեմն մարդիկ իրար մեղադրելու համար ասում են՝ «դու փորձում ես ինքնահաստատվել»: Դա իրականում մեղադրանք չէ: Չկա մարդկային ցեղի որեւէ ներկայացուցիչ, որը չի փորձում ինքնահաստատվել: Դա անում են բոլորը՝ միլիարդատերերից սկսած մինչեւ հեռուստացույցի տուփի մեջ ապրող բոմժը: Անում են գիտակից տարիքից մինչեւ վերջին շունչը: Չի ինքնահաստատվում միայն դիակը: Միակ հարցը, որն այս դեպքում առաջանում է՝ ինչպե՞ս:
Եթե մարդն ինքնահաստատվում է որեւէ բան կամ որեւէ մեկին փնովելով՝ ուրեմն նա բավականաչափ ինքն իրեն չի սիրում: Ավելի ճիշտ՝ նա չի գտնում իր մեջ այնպիսի բաներ, որոնց համար իրեն կարելի է սիրել, եւ ենթագիտակցաբար ցանկանում է ապացուցել, որ մնացած մարդկությունն էլ իրենից ոչնչով լավը չէ: Երբ որեւէ մեկը ձեզ վրա հարձակվում է՝ իրական, թե վիրտուալ դաշտում, խոսքերով, թե ֆիզիկապես, իմացեք՝ դա, ի վերջո, օգնություն աղերսող ճիչ է. մարդն, այդպիսով, խնդրում է՝ օգնիր ինձ գտնել իմ մեջ այնպիսի գծեր, որ ես ինքս ինձ դուր գամ: Ավաղ, դա շատ դժվար է անել:
Օրինակ՝ Հայաստանում «տղայական» ինքնահաստատման ձեւ է սեռական փոքրամասնությունների մասին փիս-փիս բաներ գրելն ու խոսելը: Քանի որ հիմա էլ «Եվրատեսիլն» է սկսվել, Կոնչիտան՝ որպես թիրախ, կա ու կա: «Մորուքով երգչուհին», իմ կարծիքով, իսկապես գեղագիտական առումով բավականին տհաճ երեւույթ է, բայց «տղաները» նրա վրա խոսքեր եւ էմոցիաներ են վատնում շատ պարզ ենթագիտակցական ուղերձով. «Մենք հասկանում ենք, որ մեզնից ոչ մի բան չենք ներկայացնում, բայց խնդրում ենք՝ գնահատեք մեզ զուտ նրա համար, որ մենք սովորական, «նատուռալ» տղաներ ենք»:
Նախկին հայաստանցիները, որոնք որպես զբոսաշրջիկ երկու շաբաթով գալիս են հայրենիք, նստում են իրենց բարեկամ-ազգականների մոտ ու սկսում են խոսել այն մասին, որ Հայաստանն անիծված երկիր է: Տեղացի բարեկամ-ազգականներն էլ, իհարկե, համաձայնում են հյուրերի «հեղինակավոր կարծիքի» հետ: Առաջ այդ տեսարաններն ինձ փոքր-ինչ նյարդայնացնում էին: Բայց հիմա ես հասկացա ինքնահաստատման այս մեխանիզմի թաքուն զսպանակը. «Գիտենք, որ մենք ձեզանից ոչնչով լավը չենք, բայց խնդրում ենք՝ սիրեք մեզ միայն նրա համար, որ մենք ապրում ենք այլ երկրում»:
Երբ բախտի բերմամբ եւ պատահմամբ խորհրդարանում հայտնված գործարար կամ գեներալ պատգամավորները սկսում են վիրավորել իրենց գործընկերներին, նրանք իրականում արդարանում են. «Մենք հասկանում ենք, որ դա մեր տեղը չէ, մենք ոչ մի հատկանիշ չունենք, որի համար դուք պետք է մեզ հարգեք որպես օրենսդիրներ, բայց ի՞նչ կլինի, փակեք ձեր աչքերը այդ հանգամանքի վրա եւ ընդունեք մեզ պարզապես որպես «լավ տղաներ»:
Կարդացեք նաև
Ինքնահաստատման բոլոր ձեւերին ես ըմբռնումով եմ մոտենում: Բայց ինքնահաստատման ավելի բարձր ձեւ է, իմ կարծիքով, երբ դու պարզապես լավ ես անում քո գործը, օգնում ես ուրիշներին եւ երբեք դրա մասին չես խոսում: Ավելին՝ հաջորդ իսկ պահին մոռանում ես դրա մասին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«ինքնահաստատվել » բառը որ գոյություն չուներ սրանից 15-20 առաչ , այժմ շատ է օգտագործվում. Սա նման է մի «դեղի» որ մարդիք խմում են ինքնահանգստացման համար, եվ նախընտրում են չմտածել բացատրութուններ գտնել դիմացինի արարքները կշռադատելու համար եվ «ինքնահանգստացնեն» ասելով որ դիմացինը «ինքնահաստատվում» է. Այդպիսի բառերի ցանկին է պատկանում նաեվ «այսինք» բառը. Եթե նկատել եք թե ինչքան շատ է այս բառն օգտագործվում այսոր , քան 10-15 տարի առաջ. Մարդիկ չեն ցանկանում իրենց նեղություն տան իրենց խելքն օգտագործելու համար եվ նախընտրում են որ դիմացինը ջանքեր թափի իրենց հասկացնելու համար. Նրանք արտասանում են մի բառ «այսինքն» եվ մնացած գործը դիմացինն է անում.
ինչպես երևում է ձեր հոդվածների հիմնական թեմատիկայից, դուք էլ առօրյա ինքնահաստատվում եք այդ ” ոչինչ չներկայացնող տղաների, գեներալ պատգամավորների” ու ամենակարևորը, Պուտինի վրա: Պուտինի վրա ինքնահաստատվելը, իհարկե ամենա- Անվտանգն է եղածներից…
😀
Սերժն ինքնահաստատվում է Հայաստանի շահերի հաշվին:
Ազերներն արդեն լրիվ ԻՇԽՈՂ են սահաններին, ինչի համար էլ լավ են վճարում մեր երկրի ղեկավարի աթոռը ուժով զավթած Սերժ Սարգսյանին: Եվ այստեղ ոչ մի չափազանցություն չկա իսկ մենք հայ-ադրբեջանական պատերազմում, որպես հաղթող կողմ լռում էնք:Ադրբեջանի ղեկավարությունն անընդհատ հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, միջազգային հարթակներում Հայաստանին անվանում է ագրեսոր-օկուպանտ, և վերջապես սա այն պետությունն է, որն անընդհատ գնդակոծում է Հայաստանի ու Արցախի սահմանները՝ խլելով մեր զինծառայողների կյանքը:
ԻՆՉՈԻ՞…
Որտեղ է գաղտնիքը որ երկրապահ գեներալները լռում են, իսկ մտքով թռչում են ամեն օր Բաքու, առավոտյան թեյ են խմում իսկ երեկոյան ընթրիք են անում:
Մինչև որ Սերժն ինքնահաստատվում է Հայաստանի շահերի հաշվին,գեներալները ավելի են հարստանում պաշտպանելով Սեժի քաղաքականությունը:Մեր երկիրը ճոճվում է վերջին 7 տարվա ընթացքում, Սերժն իր մերձավոր շրջապատի հետ գրեթե ոչնչացրել է մեր երկրի տնտեսությունը, իր «և՛…և՛»-ի քաղաքականությամբ արժեզրկել է Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում:
Երկրի գլխավոր նպատակն է սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելը, իսկ երկրի ղեկավարը հանդիսանում է երկրի Գլխավոր հրամանատար: Մեր երկրում նախագահի աթոռին հայտնված անձը դա չի հասկանում` շարունակելով իր նախաձեռնողական քաղաքականությունը, ինչն այլ կերպ, քան թուլության նշան չի կարող դիտարկվել դիմացինի կողմից: Դա մարդու էությունն է, որը հնարավոր չէ փոխել, և եթե նա զգում է, որ դիմացինը պատրաստ է զիջումների գնալ և օրից օր ավելի է թուլանում, ապա բնական է, որ ավելի ագրեսիվ և ակտիվ է դառնում, օգտվելով ռիթից ազերներն սպանում են մեր զինվորներին հայ-ադրբեջանական սահմանում:Իսկ գեներալները ավելի են հարստանում լռելու համար: