Այն պահից, երբ հայտնի դարձավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակելու լուրը՝ քաղաքական ու հասարակական հայտնի գործիչները, նաեւ որոշ լրագրողներ սկսեցին «Ֆեյսբուքում» բավական հեգնախառն գրառումներով արձագանքել կատարվածին: Ներկայացնում ենք մի քանիսն այդ գրառումներից:
Անուշ Սեդրակյան. «Քիչ էր մնում մեր Քեննեդին ունենայինք….»
«Не везет мне в смерти
Повезет в любви
Лиска»
Կարդացեք նաև
Կարեն Քոչարյան. «Հետաքրքիր է, ինչո՞ւ այսօր Բուդոյին հիշեցի: Երևի հին մարդ եմ, դրանից է»:
«Не знаю почему, но с давних времён говорят, что ПУЛЯ ДУРА»:
Տիգրան Քոչարյան. «Էս երկրում ոչ մեկ իրա գործը նորմալ չի անում :)»
«Էն կաֆել խփողները հաստա՞տ ազատազրկված են :)»:
Մհեր Ղալեչյան. «Լիսկայի դեմ կրակելու կասկածանքով բերման է ենթարկվել Սյունիքի բնակչությունը: ՀՀ ոստիկանություն»:
«Հիշում ենք ու կրակում..»:
Այս մարդիկ իրենց չեն կորցրել մարզպետի անվան ներքո իրենց անհայտ անունները ռասկրուտկա անելու, ահաբեկչությունը պաշտպանելը դատապարտելի է և ամոթ այս գործիչների համար…Աստված մի արասցե նրանց ձայնը լսեն իսլամիստ-ահաբեկիչները…