Գուրգեն Եղիազարյանը Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակահերթերի հետ կապված իր վարկածներն ունի
«Սուրիկ Խաչատրյանը, պարզ է, որ հակահարվածի է պատրաստվում եւ իրեն պետք է ներկայացնի զոհի կարգավիճակում: Պետք է ներկայացնել այնպես, որ այդ մարդը ինչ ջանք որ գործադրում է տարածաշրջանում, նաեւ վտանգում է սեփական կյանքը: Ընդամենը սա է, եւ ես չեմ գտնում, որ այդտեղ լուրջ բան կա»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում քաղաքական գործիչ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը այսպես մեկնաբանեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կատարված միջադեպը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն հաստատեց, որ այսօր ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել նրա մեքենայի ուղղությամբ, տուժողներ չկան:
Գուրգեն Եղիազարյանի դիտարկմամբ՝ «Երբ օրենքը չի գործում, որպես կանոն, գործում է վրեժխնդրությունը: Բնույթից, կրակոցներից, վիրավոր չլինելուց չեմ կարծում, որ դա մահափորձ է եղել»:
Կարդացեք նաև
Գուրգեն Եղիազարյանը չի բացառում հետագայում վրեժխնդրության տարբերակը: Նրա խոսքերով՝ «Փաստեր կան, որ տարբեր տարիներին 10-ից տուժած մարդիկ կան, չէ՞ որ դրանցից մեկնումեկն ի վերջո իրականում վրեժխնդիր կլինի»:
Մեր հարցին, եթե ենթադրենք, որ այս ամենը բեմադրված է, Սուրիկ Խաչատրյանին տուժողի դերում ներկայացնելը ի՞նչ օգուտ կարող է բերել Զաքարյանների միջադեպին՝ Գուրգեն Եղիազարյանը հիշեցրեց Գորիսի քաղաքապետի ընտրություններում առաջադրված նախկին թեկնածու, գործարար Տիգրան Կարապետյանի սպառնալիքները:
Հիշեցնենք, որ 1in.am-ի տեղեկացմամբ, նա սպառնացել էր՝ «Խելքդ գլո՛ւխդ հավաքիր Լիսկա՛, թե չէ պատիժը խիստ է լինելու, սա վերջին կետն է»:
Ըստ Գուրգեն Եղիազարյանի, «Տիգրան Կարապետյանը բացարձակ հայտարարություն էր կատարել: Իմ կարծիքով, այս բեմադրությունն ուղղված է այդ տղային մեկուսացնելուն: Քանի որ նա վախ ունի նաեւ տեսողությունը կորցրած Զաքարյան եղբայրների հետ կապված, որպեսզի նժարի վրա դրվի հակառակ պատկերը եւ սկսվի ապացուցվել դա, հարձակվողի, ջարդարարի դիմաց կանգնած են մարդիկ, որոնք ի վիճակի են սպանություններին, այս բեմադրությունն է իրականանում Գորիսում, որն, իհարկե, լավ բանի չի բերի»:
Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ լրջագույն օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են պետք, որպեսզի Գորիսում մի բան ուղղվի. «Առաջին պայմանը քրեական տարրերից այսօր Գորիսն ազատելն է: Բայց, ցավոք, հանցագործներն այսօր գտնվում են իշխանության բարձրագույն օղակներում: Մինչեւ նրանցից չազատվեն, հանգստություն չի լինի: Հիմա զսպաշապիկ պետք է հագցնել դիմացինին: Ընդամենը Բուդաղյանների, Զաքարյանների ընտանիքներին հանգստացնելու միջոցառում է կազմակերպվել»:
Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ «այս կապիկությունները, բեմադրությունները երբ ավարտվեն, կլինի իրական սպանություն: Այս կրակոցները լուրջ չեն, բայց կլինեն լուրջ կրակոցներ: Այս ամենը կավարտվի արյունով: Ամեն ինչ դեպի դա է տանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Տիգրան Կարապետյանը իր հայտարարության մեջ նշել էր “օրենքի սահմաններում” իսկ լրագրողը այդ կարեվոր հանգամանքը չեր նշել, երևի թե սրություն հաղորդելու համար հոդվածին կամ չի բացառվում ինչ որ մեկի պատվերն է կատարվել։ Ազատ կարող են քննություն կազմակերպել և պարզել իրականությունը։
«Խելքդ գլո՛ւխդ հավաքիր Լիսկա՛, թե չէ պատիժը խիստ է լինելու, սա վերջին կետն է» – սա de jure սպառնալիք չէ,որովհետև այն ընդհանու՛ր է ձևակերպված:
Սպառնալիքն այն կլիներ,եթե X անձը՝ իր՛ անունից, կոնկրե՛տ սպառնալիք արտահայտեր. օրինակ՝ «ես քեզ այս կամ այն կանեմ,եթե…»:
Եվ սա էլ. «Լիսկա» անունը պաշտոնական անուն չէ. թող Սուրիկ Խաչատրյանն ապացուցի,որ ինքը de jure Լիսկան է: