Արտաշատ քաղաքում պաշտոնապես մեկնարկել է քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը: «Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ Արտաշատի մշակույթի կենտրոնում Ջոնիկ Աբրահամյանը ներկայացնում էր Արգամ Աբրահամյանին որպես հանրապետականների թեկնածու գաղտնի պայմաններում մշակույթի կենտրոնի սենյակներից մեկում:
Թեև մեզ փորձում էին մշակույթի կենտրոնից դուրս հրավիրել՝ վստահեցնելով, որ նման հանդիպում չկա, և ո՛չ մարզպետը, ո՛չ քաղաքապետը, ո՛չ Ջոնիկ և Արգամ Աբրահամյանները չեն մասնակցում հավաքին, մեզ հաջողվեց զրուցել հանդիպման սենյակից դուրս եկող Արգամ Աբրահամյանի հետ: Նա վստահեցրեց, որ ընտրություններին մասնակցելու է քաղաքակիրթ ձևով. «Մենք բիրտ մեթոդների չենք դիմելու, արդար ընտրություն է լինելու… Որ ընտրակաշառք բաժանենք, դուք կիմանաք, նման մտադրություն չունենք»,- ասաց նա:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Առաջին լրատվական»-ի կայքում
Իսկ երբ է բիրդ մեթոդներ եղել