Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը Արևելյան գործընկերության որոշ երկրներում մարդու իրավունքների ակնհայտ վատթարացում է արձանագրում։
Երկու ամիս առաջ հրապարակված զեկույցում եվրոպացի օմբուդսմենը քննադատել էր Հայաստանի իշխանություններին՝ մասնավորապես, մտահոգություն հայտնելով, որ «արդարադատությունն ի կատար է ածվում չափաբաժիններով և ընտրողաբար. մի կողմից, իշխանությունների հետ ենթադրաբար կապ ունեցող անձանց նկատմամբ դրսևորվում է մեղմ վերաբերմունք , մյուս կողմից՝ իշխանություններին ընդդիմացողները արժանանում են խիստ վերաբերմունքի և պատիժների»։
Այսօր Ռիգայում Մուժինեկսը ևս մեկ անգամ քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Ա1+ անկախ հեռուստաընկերությանն ավելի քան տասը տարի եթեր չտրամադրելու համար։
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանին տված հարցազրույցում Մուժնիեկսը մտահոգություն է, հայտնել, թե թվային հեռարձակման անցնելուց հետո հայաստանյան լրատվամիջոցներում կարող է նվազել բազմակարծությունը կամ վերալիցենզավորման հարցում կամայական մոտեցումներ լինեն։
Կարդացեք նաև
«Մտահոգությունս այն է, որ թվայնացումը չվատթարացնի իրավիճակը լրատվական դաշտում», – ասել է Նիլս Մուժնիեկսը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռադիոկայանի կայքում