ՀՀԿ ԳՄ նիստում Սուրիկ Խաչատրյանի ավտոշարասյան վրա կրակոցների հարցը չի քննարկվել: Այսօր, նիստի ավարտից հետո, ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ի պատասխան լրագրողների հարցերի`ասաց. «Այդ հարցը մասնագետների տիրույթում է»:
Նաեւ հավելեց, որ ինքը, մինչեւ նիստի մեկնարկը, տեղեկացված չի եղել կրակոցների մասին: Վենդետայի վտանգ չի՞ տեսնում`հարցին, ԱԺ փոխնախագահն ասաց, որ նման հարցերի վերաբերյալ ճիշտ չի լինի նախապես ենթադրություն անել`առանց մանրամասներին ծանոթանալու: Ինքը մտահոգություններ ունի, բայց հարցերի պատասխանները մասնագետները պետք է տան: Նա լրագրողներին մատնանշեց այսօր խորհրդարանում, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հորդորը, որ ճիշտ չէ ժամանակից շուտ եզրակացություններ անել:
Կրակել են բարձրաստիճան ՀՀԿ-ականի վրա`սա անձնական կրակոց էր, թե՞ ՀՀԿ-ի դեմ ուղղված`համառեց լրագրողներից մեկը: «Այս պահին որեւէ մեկը դրան չի կարող պատասխանել: Ինչ էլ ասեմ`կլինի ենթադրություն»:
Լրագրողները նաեւ հարցեր ուղղեցին վաղը Ռիգայում մեկնարկելիք ԵՄ արեւելյան գործընկերության գագաթաժողովից, Հայաստանի սպասելիքներից, Ռիգա մեկնող պատվիրակության կազմից: Ինչպես հայտնի է, նախագահ Սարգսյանը վաղը մեկնելու է Ռիգա: Հերմինե Նաղդալյանը ոչ մի հարցի հստակ պատասխան չտվեց: Ընդհանրական դիտարկումներ արեց այն մասին, որ Հայաստանը շարունակում է իր հավասարակշիռ քաղաքականությունը`ելնելով մեր երկիր շահերից:
Կարդացեք նաև
«Վաղը-մյուս օրը կտեսնենք, թե ի՞նչ տեսք կունենանա փաստաթուղթը»,- ասաց նա`հավելելով, որ այժմ աշխատանքային գործընթաց է, մանրամասներ դառ հնարավոր չէ հրապարակել եւ որ նիստի ժամանակ նախագահը չի խոսել գագաթաժողովից սպասելիքների մասին:
https://www.youtube.com/watch?v=4wLFB-zpn2o
Նիստում առավելապես կուսակցական-կազմակերպչական հարցեր են քննարկվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ