Քիչ առաջ NewsBook-ի թղթակցին հաջողվեց զրուցել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ: Վերջինս հերքեց այն լուրերը, թե իբր վիրավոր կա: Նա ասաց, որ որևէ մեկը, այդ թվում՝ ինքը, չեն վիրավորվել: Ավելին՝ մեր այն հարցին՝ ինչպե՞ս եք, վերջինս պատասխանեց՝ ուժեղ:
Խաչատրյանը նկատեց, որ ինքն արդեն տանն է, և չգիտի, թե ինչ է կատարվում դեպքի վայրում: Նա նաև հայտնեց, որ մեքենայի ուղղությամբ կրակելու արդյունքում՝ 25-30 փամփուշտ է դիպել ավտոմեքենային և վնասել այն: Խաչատրյանը նաև ընդգծեց, որ մեքենայի վրա կրակել են անտառից:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` Newsbook.am-ի կայքում
Ասա այ աղվես բա այդ ոնց եղավ էս թոհ ու բոհի մեջ լրագրողների համար ժամանակ ես գտել ու անձամբ պատմ էս։ Չեմ կարծում իրական լիներ ու քո նմանը հեռախոսի զանգի պատասխաներ կամ լրագրողների հետ շփվեր։