Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը տուժող է ճանաչվել, որպես գրավատների պատասխանատո՞ւ

Մայիս 20,2015 20:35

Հարկայինի նախկին աշխատակից, ԵՊՃՀ դասախոս Արտակ Ղուկասյանն այսօր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց: Նա համաձայն չէր, որ իրեն մեղադրանք են առաջադրել խարդախությամբ, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման համար:

Նա ներկայացրեց, թե ինչպես է հիմնել գրավատներ, որոնցից երկուսը՝ ձեւական գրել է ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանի անունով, քանի որ նա, ինչպես եւ մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ու իրենց ընկերների գումարներն էին իր ստեղծած տարադրամի փոխանակման կետերի եւ գրավատների միջոցով շրջանառության մեջ դնում:

Արտակ Ղուկասյանը մի դեպքում որպես հարկայինի աշխատող ստուգումներ է արել, մի դեպքում, նաեւ տոկոսով գումարներ տվել տոկոսչիկներին:

Նրանցից հիշեց այս գործով տուժող ճանաչված Մաթեւոս Մելիքսեթյանին:

Ըստ նրա` երեք տարի առաջ Մաթոսն իրեն 334 000 դոլար գումար է տվել: Հինգ տոկոսով նա այդ գումարը պտտացրել է, վերադարձրել տոկոսից՝ 208 000 դոլարը: Իսկ Մաթոսի տղային ըստ ամբաստանյալի տրվել է 98 000 դոլար գումար:

Մասիսում գրավատուն են բացել, միայն ներքին հարդարումով է զբաղվել տուժողը, իսկ ինքը կարողացել է զբաղվել բանկերի, անշարժ գույքի ձեռքբերման, անվտանգության, տեխնիկական հարցերով:Ամբաստանյալը ներկայացրեց այն մեխանիզմները, որով բացվում են մեզանում գրավատներ, վարկեր են վերցվում բանկերից, իհարկե, ծանոթ բանկերից: Ասաց, որ շատերի հետ գործ է դրել, հետո երբ սկսել են հարցեր տալ, տեսել է հետեւանքը. նրանք իրենով գրավատներ են բացել:

Դատավոր Ա.Ազարյանը կատակեց, թե իր հարցերը ամենեւին չեն նշանակում, թե ինքն էլ է մտադիր գրավատուն բացել:

Արտակ Ղուկասյանը հայտնեց, որ իրեն մեղադրել են, թե առանց Վահրամ Մկրտչյանի համաձայնության այս գրավատան գումարներն էլ է յուրացրել:

-Վահրամը ոչ մի դեր չուներ: Բոլոր ՍՊ ընկերությունների տնօրենները ձեւական են եղել;Նա զբաղված էր իր պատգամավորական ընտրարշավով, Լիլիթ Մելքոնյանն է բոլոր թղթերը ներկայացրել: Ոչ մի առարկություն չի եղել:Անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել,-ասաց նա:

Իր ակտիվ մասնակցությամբ այս գործով փայլել է նաեւ ՊԵԿ-ի օպերատիվ-հետախուզության վարչության պետը՝ Արման Սարգսյանը: Նրանք չնչին գումարով ձեռք են բերել տարածք, Կինո Նաիրիի մոտ, ապա, երբ Արտակին ձերբակալել էին, նա այդ տարածքը խլել է Ղուկասյանների ընտանիքից: Ի դեպ, Ա.Սարգսյանը նույնպես տուժող է:

Արտակ Ղուկասյանը դեռ չի ավարտել իր ցուցմունքը:Նա տարիուկես է գտնվում է անազատության մեջ, եւ ասաց, թե պատրաստ էր նրանց գումարները վերադարձնել, եթե աշխատեր:

Նշվեցին անուններ, որոնց մեջ Մառանիկ ընկերության ներկայացուցիչն է, մշակույթի փոխնախարարը, ՊԵԿ-ի տասնյակ վարչության պետեր: Կան անուններ, որոնք քննիչի բարի կամքով չեն նշվել եւ Արտակ Ղուկասյանի տեղեկացմամբ, նրանց հետ առերեսումներ էլ չեն արվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031