Լրահոս
Օրվա լրահոսը

Անձրեւները «ջրել են» «կյանքի ճանապարհը»

Մայիս 20,2015 19:55

Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը դեռ չի վերսկսվել: Այդ ճանապարհը կառուցող «Խաչհար» ՍՊԸ աշխղեկ Աբել Ավագյանն ասաց,որ տեղանքը ցեխոտ է, գետինը չի չորացել, այդ պատճառով ճանապարհի կառուցումը չի վերսկսվել: Նրա խոսքերով՝ շրջանցիկ ճանապարհի գործարկումը նախատեսված է մինչեւ հուլիսի սկիզբը, մինչ այդ կփռվի 17000 խորանարդ մետր ասֆալտ,կավարտվի ճանապարհը ադրբեջանական հենակետերից պաշտպանող հենապատի կառուցումը:

Ա.Ավագյանին հարցրինք 2014թ. աշնանը  ասֆալտապատված հատվածի  քայքայվելու մասին: Նա հայտնեց,որ այդ հատվածը մեծ չէ, իրենք դա կնորոգեն: Շրջանցիկ ավտոճանապարհի խճապատ հատվածում փլվածք է առաջացել: Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասաց, որ մասնագետներ են եկել, այն ուսումնասիրել:

Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2014թ. հունիսին: Այն 1.8 կմ-ով կրճատելու է այդ տարածքում երթեւեկությունը եւ ապահովելու է սահմանամերձ հատվածում երթեւեկի անվտանգությունը դիմացի բարձունքներում գտնվող ադրբեջանական հենակետերից արձակվող կրակոցներից: Այդ ճանապարհի շինարարության մրցույթը շահեց եւ այն կառուցում էր Իջեւանի ՃՇՇ-ն:

2014թ. սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցապատողը, գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Այդ ընկերությունը պարտավորվել էր մինչեւ 2014թ. հոկտեմբերի վերջ ավարտել ճանապարհի շինարարությունը: Ռազմավարական նշանակության ճանապարհի գործարկումը հրատապ խնդիր է: 2013 թվականի ընթացքում այդ հատվածում ադրբեջանական կրակոցներից 3 զինվորական է զոհվել, եղել է 11 վիրավոր, որից 2-ը՝ քաղաքացիական անձ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Իմ կարծիքով արդեն բոլորը գիտեն, որ Վազաշեն-Պառավաքար ճանապարհի նորակառույց հատվածն առկա խնդիրը չի լուծում, խոսքն առաջին հերթին անվտանգ երթևեկի ապահովմանն է վերաբերվում: Ակամա հարց է առաջանում, եթե այդ հատվածի շինարարության համար նախատեսված գումարների մի մասը բարձրաստիճան պաշտոնյաների հովանու ներքո ”օտկատների” կամ այլ մեխանիզմների կիրառմամբ չի յուրացվել, ինչու որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում ստեղծված իրավիճակի և աննպատակ վատնված գումարների համար?: Տավուշեցիներն ի սկզբանե դեմ էին այդ տարբերակին, որին բազմիցս անդրադարձել է նաև հոդվածի հեղինակը, սակայն ոչ-ոք, առաջին հերթին Տավուշի նախկին մարզպետ Ա.Ղուլարյանը, հայտնի պատճառներով հաշվի չառավ:
    Վազաշեն-Պառավաքար ճանապարհի նորակառույց հատվածը մեր իշխանությունների պատռված դիմակն է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031