ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ Կարեն Կիրակոսյանն ու Լիանա Գրիգորյանն Аravot.am-ին հայտնեցին, որ ոստիկանության բաժին տարված, Աբովյանի ՏԻՄ հավակնորդ Արթուր Հարությունյանի եղբորը՝ Հուսիկ Հարությունյանին, գիտությունների թեկնածու Սերգեյ Մանվելյանին, եւ Արթուր Սեւյանին բաց են թողել:
Փաստաբանները կատարվածը համարել են ապօրինի գործողություն: Կասկածյալներին բաժին էին տարել թմրանյութի ապօրինի պահման եւ օգտագործման կասկածանքով:
Նրանց փորձաքննության չեն ենթարկել, քանի որ բերման ենթարկվածները հրաժարվել են ենթարկվել ապօրինի զննության: Քիչ առաջ նրանք բաց են թողնվել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ