Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տրանսպորտի փոխնախարարը տառասխալներով պատասխան է ուղարկել վարորդներին (Տեսանյութ)

Մայիս 20,2015 19:08

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում տեղի էր ունենալու անհատ տաքսու վարորդների բողոքի ակցիան, որը, սակայն, ցրվեց տեղի ոստիկանների եւ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների համառ ջանքերի շնորհիվ: Վարորդները բողոքում են, քանի որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների՝ երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, տրանսպորտի ու կապի նախարարին ուղղված գրավոր դիմումների պատասխանը իրենց չի գոհացրել:

IMG_7540

Վարորդները իրենց դիմումների մեջ մանրամասն շարադրել են, թե ինչու չեն կարող ընդունել ու կատարել ՀՀ կառավարության՝ 11.12.2014 թվականի N 1471 որոշումը, համաձայն որի, իրենք պարտավորվում են ամսական 8 հազար դրամ հաստատագրված վճար մուծել տաքսի վարելու համար, հաշվիչներ տեղադրել եւ այլն: Վարորդներին հուզող հարցերին պատասխանել էր ՀՀ տրանսպորտի եւ նախարարի տեղակալ Ա.Արսենյանը, որի պատասխանը հասցեագրված էր Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղին: Այդ մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանն այսօր մեզ հետ զրույցում փոխնախարարի պատասխանը որակեց «ջրիկ, շրջանցող ու տառասխալներով պատասխան»:

«6 էջանոց դիմումին ընդամենը կես էջանոց պատասխան է տրվել, որտեղ փաստորեն մերժվում է վարորդների իրավացի պահանջը»,-ասաց Սեյրան Մարտիրոսյանը:

Մանրամասները տեսանյութում՝ 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031