Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ասել Հովիկ Աբրահամյանը որդուն

Մայիս 20,2015 18:40

«Ինքն ինձ ուղղակի ասեց, որ՝ նման առաջարկ եմ ստացել, ձեր խորհուրդը՝ որպես հայրիկ, նաև որպես վարչապետ: Ասել եմ, որ ծանր պատասխանատու աշխատանք է, եթե հաջողվի ընտրվեք, արտաշատցիները ձեզ ձայն տան, ծանր աշխատանք է, նաև պատվաբեր: Ասել եմ՝ ինքդ որոշի, եթե դու կարող ես այդ բեռը վերցնել, գնա առաջադրվի և ընտրվի: Ես չեմ միջամտելու»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը`պատասխանելով Արտաշատի քաղաքապետի պաշտոնում իր որդու թեկնածության առաջադրման հարցին:

Նա ասաց, որ որդին սովորել է Արտաշատի դպրոցում, առաջադրման առաջարկն ստացել է իր դպրոցական ընկերներից: Վարչապետը հրաժարվեց պատասխանել այլ հարցերի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Քնած առյուծի մարմնի վրայով մի մուկ վազեց: Առյուծը զարթնեց, բռնեց նրան և այն է ուզում էր խժռել, բայց մուկը խնդրեց, որ բաց թողի իրեն, հավատացնելով, որ բարությամբ կհատուցի իր փրկության համար: Առյուծը քահ-քահ ծիծաղելով բաց թողեց նրան: Բայց այնպես պատահեց, որ շատ չանցած, մուկն իսկապես հատուցեց առյուծին` փրկելով նրա կյանքը: Առյուծն ընկավ որսորդների ճանկը և նրան պարանով կապկպեցին ծառին: Մուկը լսելով նրա հառաչանքները իսկույն ևեթ վազեց, կրծեց պարանը և ազատեց նրան ասելով. Այն ժամանակ դու ծիծաղեցիր ինձ վրա և, կարծես թե չհավատացիր ինձ, իսկ հիմա իմացիր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել լավության համար,որ նույնիսկ ամենից ուժեղներին ճակատագիրը երբեմն ստիպում է ամենից թույլերի կարիքն զգալ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031