Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբրիել Ղազարյան. «Ով իրեն չի արդարացնում, պարտավոր է տեղը զիջել»

Մայիս 20,2015 18:04

Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ամփոփելու նպատակով այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշեց, որ սպորտի պետական կառույցը մշակում եւ իրականացնում է այս ոլորտում հանրապետությունում իրականացվող ընդհանուր քաղաքականությունը:

Նախարարն այդ ճանապարհին կարեւորեց պատշաճ նյութատեխնիկական բազայի՝ նախադպրոցական եւ հանրակրթական դպրոցներում մարզադահլիճներ, մարզակառույցներ, մարզագույք եւ այլն, առկայությունը: «Եթե ուզում ենք մեծ սպորտում ավելի բարձր նվաճումների հասնել, պետք է ունենանք ֆիզիկական կուլտուրայի ավելի մեծ մասսայականություն: Իսկ մասսայականության համար համապատասխան պայմաններ են անհրաժեշտ, ինչ ուղղությամբ աշխատում ենք», – ասաց Գաբրիել Ղազարյանը:

Aravot.am-ի հարցին, թե պակաս կարեւոր չեն նաեւ մարզիչ-մանկավարժների, ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասնագիտական որակները եւ պատասխանատվության զգացումը եւ դրա հետ կապված կադրային ի՞նչ քաղաքականություն է իրականացվում, նախարարը պատասխանեց. «Հարցը տեղին է: Մասնագետներ կան, որ համեմատաբար բարվոք պայմաններում աշխատելով ակնկալվող արդյունք չեն տալիս: Եվ հակառակը. կան մարզիչներ, որոնք ավելի անբարենպաստ պայմաններում կադրեր են աճեցնում, որոնք հետագայում համալրում են տարբեր տարիքային խմբերի մեր հավաքական թիմերը: Ընդհանուր առմամբ, մեր մասնագետները վատը չեն: Բայց եթե լինում են այնպիսիք, որոնք չեն արդարացնում իրենց, պարտավոր են իրենց տեղը զիջել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031