Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Դա կապված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մայիսի 17-19 Ֆրանսիա կատարած այցի հետ: Այս մասին «Apa» գործակալությանը ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիմքեթ Հաջիեւը:
Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը դեսպանին հանձնել է Ֆրանսիային ուղղված բողոքի նոտան: Խալաֆ Խալաֆովը նշել է, որ նման փաստերը, ինչպես նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի ներկայացուցիչների որպես դիտորդ մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններին հակասում են երկու երկրների միջև զարգացող համագործակցությանը, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին Ֆրանսիայի անդամակցության մանդատին:
Դեսպանն էլ իր հերթին ասել է, որ տեղեկացրել է իր երկրին բողոքի նոտայի եւ Ադրբեջանի լուրջ մտահոգության վերաբերյալ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ