Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամուլի ազատությանը լավ ժամանակներ չեն սպասվում». «Ազատություն» ռադիոկայան

Մայիս 20,2015 17:50

Այսօր Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում բացվեց Արևելյան գործընկերության առաջին մեդիա խորհրդաժողովը,  «Արևելյան գործընկերության երկրներում մամուլի դերը» խորհրդաժողովի հիմնական օրակարգն էր։

Խորհրդաժողովին մասնակցում էին Արևելյան գործընկերության երկրներից ժամանած ավելի քան 200 լրագրողներ և լրատվամիջոցների ղեկավարներ։ Մեծ պատվիրակություն էր նաև ժամանել Հայաստանից՝ շուրջ 30 հոգ. ներկայացված էր հայաստանյան լրատվամիջոցների մեծ մասը՝ «Ա1+»-ից մինչև «Արմենիա» հեռուստաընկերություն։

Խորհրդաժողովի բացմանը ելույթ ունեցան Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսսոնը, ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը, Լատվիայի նախկին նախագահ Վաիրա Վիկե-Ֆրայբերգան, Լատվիայի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ անձինք։

«Մամուլի ազատությանը լավ ժամանակներ չեն սպասվում, հեռանկարը խոստումնալից չէ ամենևին», – ահա այսպիսի հայտարարություններով հանդես եկան Նիլս Մուժնիեկսն և Դունյա Միյատովիչը։

Հրայր Թամրազյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031