Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Գաբրիել Ղազարյանը ԶԼՄ-ներին ներկայացրեց պաշտոնավարման մեկ տարում կատարած աշխատանքները

Մայիս 20,2015 17:11

Այսօր նոր կառավարության կազմում իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում նախարարության կատարած աշխատանքներն ամփոփեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Նախարարը խոսեց մարզեր կատարած իր այցելությունների մասին՝ նշելով, որ եկել է այն եզրահանգման, որ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասսայականացման նպատակով, թերեւս, ամենակարեւորը հանրակրթական դպրոցներում տարվելիք աշխատանքն է: Այն նպատակային կազմակերպելու նպատակով ՀՀ նախագահի եւ վարչապետի հանձնարարությամբ սպորտի եւ երիտասարդության հարցերի, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների, կրթության եւ գիտության նախարարությունների եւ Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով:

Գաբրիել Ղազարյանը կարեւորեց նաեւ միջազգային համագործակցությունը՝ միջազգային փորձի, հարեւան երկրներում իրագործվող ծրագրերի համակողմանի ուսումնասիրությունը, նշեց, որ ֆիզիկական կուլտուրայի եւ բարձրագույն նվաճումների սպորտի ոլորտում համագործակցության բազմաթիվ հարցեր արդեն գործնականորեն քննարկելու նպատակով մոտ ժամանակներս իր հրավերով Երեւան են ժամանելու ՌԴ, Վրաստանի, Բելառուսի, Ղազախստանի սպորտի ոլորտի ղեկավարները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031