Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը

Մայիս 20,2015 17:03

Մայիսի 20-ին ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովը շարունակել է նիստի աշխատանքը:

Քննարկվել է «Մարդու իրավունքները Հյուսիսային Կովկասում. 1738 (2010) բանաձեւի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները» զեկույցը, որը ներկայացրել է Իռլանդիայի ներկայացուցիչ Մայքլ Մըքնամարան: Հարցի առնչությամբ իրենց ուսումնասիրություններն են ներկայացրել նաեւ ՌԴ ներկայացուցիչներ, «Մեմորիալ» կենտրոնի մարդու իրավունքների հարցերով իրավական գծով տնօրեն Կիրիլ Կորոտեեւը եւ «Ռուսաստանում իրավական նախաձեռնություն» կազմակերպության գործադիր տնօրեն Վանեսա Կոգանը: Քննարկումներ են ծավալվել ոլորտում առկա մի շարք խնդիրների, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմների առանձնահատկության, անհետ կորածների գործերի քննության, կանանց եւ երեխաների իրավունքների ոտնահարման դեպքերի, հավաքների ազատության եւ դրանց ընթացքում ոստիկանության գործունեության վերաբերյալ:

Նիստի մասնակիցները քննարկել են նաեւ «Խաղաղ բողոքի ցույցերի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման կանխման հրատապ անհրաժեշտությունը» ներածական հուշագիրը եւ «Ծանր հիվանդ կալանավորների ճակատագիրը Եվրոպայում» տեղեկատվությունը:

Քննարկվել են նաեւ հանձնաժողովի աշխատանքային գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր եւս:

Սպառելով օրակարգը՝ հանձնաժողովն ավարտել է նիստի աշխատանքը:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031