Լրահոս
Օրվա լրահոսը

 Զինվորը մեղադրվում է գումարտակի հրամանատար մայորին ծեծելու մեջ

Մայիս 20,2015 16:45

Վայք քաղաքի բնակիչ,1996թ. ծնված Նարեկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող, 2015թ. մարտի 26-ին ժամը 7-ի սահմաններում խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ,16-րդ, 65-րդ եւ 158-րդ հոդվածների պահանջները:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ն. Սահակյանը մեղադրվում է այն բանի համար,որ զինվորական ծառայության պարտականությունների հետ կապված վիճաբանել է իր նկատմամբ պետ հանդիսացող, նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար մայորի հետ, որի ընթացքում հայհոյանք տալով եւ ոտքով հարվածներ հասցնելով՝ ծեծի է ենթարկել վերջինիս:

Ն. Սահակյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Այս քրեական գործով դատաքննությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է մայիսի 22-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031