Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չնայած խոչընդոտներին՝ «Ոչ թալանին» նախաձեռնության երթը կայանալու է (Տեսանյութ)

Մայիս 20,2015 16:40

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը մայիսի 19-ին իր ֆեյսբուքյան էջում տարածել էր, որ Երեւանի քաղաքապետարանը մայիսի 27-ին Ազատության հրապարակում մեկ այլ անձի է արտոնել:

Մայիսի 20-ին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ընթացքում Aravot.am-ը «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյոք մայիսի 27-ին նախատեսված երթը կայանալո՞ւ է, նա պատասխանեց՝ չնայած խոչընդոտներին՝ այն կայանալու է:

«Քաղաքապետարանից զանգել էին եւ հայտնել, որ տվյալ օրվա հետ կապված մեկ այլ անձի են թույլատրել եւ չեն կարող մեզ տալ: Բայց երեկ ուշ երեկոյան ստացվեց պարզել, թե ում են թույլատրել, եւ բանակցությունների արդյունքում այսօր գնացել ենք քաղաքապետարան, այսինքն՝ իրազեկման հարցը լուծվում է: Տվյալ անձը, որը դիմել էր այդ օրվա համար իր դիմումը հետ կվերցնի, եւ երթը կարտոնվի, այդ խնդիրը վերացած է: Որպես այդպիսին դա խոչընդոտ էր, բայց վերացվեց»,- ասաց նա:

Նախաձեռնության համակարգող խմբի մեկ այլ անդամ Գեւորգ Սանոյանը հավելեց, որ ենթադրում է, որ երթը բազմամարդ է լինելու: Նա համարում է, որ մեկ տարվա մեջ երկու թանկացումը նույնիսկ անհաղորդ քաղաքացուն ստիպելու է իր բողոքի ձայնը բարձրացնել. «Ես հավատացած եմ, երբ որ բողոքը եւ պահանջը լինի ավելի մասսայական, դժվար թե որեւէ իշխանություն չուզենա լսել սեփական ժողովրդի ձայնը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031