Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը՝ Կոստանյանին. «Ասացիք սայլը տեղից կշարժվի, անցավ 6 ամիս»

Մայիս 20,2015 16:27

Այսօր գլխավոր դատախազն ԱԺ-ում ներկայացրեց դատախազության 2014-ի գործունեությունը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Գեւորգ Կոստանյանին հարցրեց՝ մենք մասնակցել ենք բանակում զոհված ծնողների բողոքի ակցիային, բոլորը մտահոգություն են հայտնում շարունակաբար բանակում կատարվող սպանությունների հետ կապված, ինչպես նաեւ՝ ծնողների հանդեպ վայրագ վերաբերմունքի դրսեւորումների համար: Ձեր վերաբերմունքը՝ սրա հետ կապված:

Արամ Մանուկյանը նաեւ հետաքրքրվեց Մարտի 1-ի հետ կապված Կոստանյանի տված խոստումներից. «Խոստացաք, որ սայլը տեղից կշարժվի: Մեր հանդիպումից 6 ամիս է անցել, ի՞նչ վիճակում է գործը»:

Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Հակառակորդի հետ շփման գծում լարվածության պատճառով զոհերի թիվն աճել է: Այն սպանությունները, որոնք կապված չեն հակառակորդի ներգործության հետ, այդ թիվը կտրուկ նվազել է նախորդ տարիների համեմատությամբ»:

Ինչ վերաբերում է սեւազգեստ մայրերին բռնի ուժով նախագահականի մոտից տեղափոխելուն, Գեւորգ Կոստանյանն ասաց. «Մեր հասարակության մոտ տպավորություն է, որ եթե ոստիկանությունը ուժ է կիրառում, դա արդեն հանցագործություն է: Տենց չի: Ոստիկանությունն այն եզակի մարմիններից է, որն օրենքով մանդատ ունի ուժ կիրառելու»:

Նա ասաց, որ այլ հարց է, երբ այդ ուժն անհամաչափ է: Նա ասաց, որ այնպես չի, որ քաղաքացին որտեղ կուզի՝ հանրահավաք կանի, որքան էլ հանրահավաքների ազատության մասին օրենք կա, կան սահմանափակումներ:

Իսկ Մարտի 1-ի խոստումներին անդրադառնալով՝ նա ասաց. «Այո, ես ասացի, որ խոստանում եմ եւ ամեն ինչ կանեմ, որպեսզի սայլը տեղից շարժվի: Միաժամանակ ասացի, որ սայլի շարժումը կարող է ձեզ համար տեսանելի չլինել: Կարող է տեսանելի չլինել հասարակությանը միայն այն իմաստով, որ այսօր քննության շահերից ելնելով, մենք կարիք եւ անհրաժեշտություն չենք տեսնում այդ մասին խոսելու: Շատ ժամանակ քրեական գործով ավել-պակաս տրված տեղեկատվությունը քրգործի շահերից չի բխում: Այս պահին նպատակահարմար չենք գտնում ասելու, թե այդ պահից Մարտի 1-ի քրգործում ինչ է փոխվել, նպատակահարմար չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031