Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկայինի աշխատակցի «տոկոսչիները» եղել են պաշտոնատար անձինք, անգամ փոխնախարար, ԱԺ պատգամավոր

Մայիս 20,2015 16:24

Պետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից Արտակ Ղուկասյանը շարունակեց իր ցուցմունքը Շենգավիթի դատարանում:

Նա ասաց, որ Վահրամ Մկրտչյանը, որն ի դեպ, ԱԺ պատգամավոր է, երբեք գրավատուն չի ունեցել, ինչպես նշված էր մեղադրական եզրակացության մեջ, որ ինքն է հիմնել երկու «Ֆինանսական շտապօգնություն» եւ «Մինի Կրեդիտ» գրավատները: Հետեւաբար, նա չէր կարող գումարներ նրանից ստանալ եւ յուրացնել:

Արտակ Ղուկասյանն ասաց, որ իր ցուցակներում ավելի քան հիսունից ավելի պաշտոնատար անձանց անուններ կան, որոնց գումարները նրանց իսկ խնդրանքով նա շրջանառել է, այն էլ 4-5 տոկոսով:

Ի դեպ, պատգամավորի հետ կապված հայտնեց, թե նա ուներ պանսիոնատ, որի գրավ դնելու համար դիմել է Սաշիկ Աֆյանի որդուն՝ Միքոյին: Խոսքը 481 000 դոլարով գրավ դնելու մասին էր:

Ըստ ամբաստանյալի, իրեն «պարապ» գումար է տվել մշակույթի փոխնախարարը, կամերայինի տնօրենը, Յանիի համերգների կազմակերպիչ Արման Ղազարյանը:Նա ասաց, թե երբեք մոլորության մեջ գցելու միտում չի ունեցել, քանի որ նա իմացել է՝ ում գումարներն է տոկոսով գրավ դնում:

Մշակույթի փոխնախարարի դեպքում նշեց, թե իրենից զարդեղեն են ստացել գրավի դիմաց:

Մանրամասները քիչ հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031