«Երաշխավորում եմ, որ դատախազության համակարգում անզիջում եմ ցանկացած բնույթի կոռուպցիոն վարքագծի նկատմամբ»,- այսօր ԱԺ-ում դատախազության 2014-ի գործունեությունը ներկայացնելիս այսպես «երդվեց» գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Նա վստահեցրեց, թե դատախազությունում պաշտոն տալու համար հետեւյալ սկզբունքներն են հաշվի առնում՝ դատախազը պետք է լինի գրագետ, ազնիվ եւ աշխատասեր: Միայն այդ հատկանիշներով մասնագետներն են, որ պետության եւ հասարակության համար օգտակար փորձ են կուտակում տարիների ընթացքում. «Որոշ պրոֆեսիոնալ եւ արժանավոր դատախազներ նախընտրել են փաստաբանական աշխատանքի անցնել կամ հանգստի»:
Նա վստահեցրեց, որ ամեն ինչ արել է, որ մարդիկ գործ չունենան անազնիվ եւ կաշառակեր իրավապահի հետ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ