Լրահոս
Օրվա լրահոսը

Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչներին ԴԱՀԿ-ով վտարում են

Մայիս 20,2015 16:21

Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հարկադիր վտարում են: Այսօր, «Հենարան» մամուլի ակումբում բնակիչները ասացին, որ կառուցապատող Սամվել Մայրապետյանը վերջին ճիգերն է գործադրում, որ բնակիչներին ԴԱՀԿ-ի միջոցով բնակարաններից դուրս անի:

Բնակիչները ծանուցվել են, որ այլեւս իրավունք չունեն բնակարանները վաճառել, բացառությամբ` «Լոկալ Դիվելոփերս» ընկերությանը, որն էլ տնօրինում է Սամվել Մայրապետյանը:

vtarum1 vtarum vtarum3

Ասուլիսի բանախոս` փաստաբան Մհեր Ասլանյանը նշեց, որ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին այս որոշումը կառավարությունը տրամադրում է արդեն 3-րդ անգամ, իսկ նախկին 2 որոշումները չեն իրագործվել: «Այդ ընկերության համար օրենքը գործում է միայն այն մասով, երբ որ փորձում է բնակիչներին սեփականություն հանդիսացող բնակարանից հարկադրաբար օտարել, օրենքի ուժով իբր»,-ասաց փաստաբանը:

 

Լալայան 37 շենքի բնակիչ Արթուր Այվազյանը, դատական որոշման մասին տեղեկացել է «ԴատաԼեքս»-ից, իսկ Տերյան 25 շենքի բնակիչ Վարդան Գաբրիելյանը ներկայացրեց, որ ի սկզբանե էլ գործն ընթացել է օրենքի խախտումներով: «Արեք օրինական ճանապարհով ամեն ինչ, բերեք հանրային քննարկում անցկացրեք, պրոյեկտ ներկայացրեք: Ոչ մի բան չկա, ախր էսպես չի կարելի ամեն ինչի վրայով թռնել: Սենց երկիր չեն կառուցում, սենց քաղաք չեն կառուցում, հինը քանդելով ու նորը կառուցելով քաղաքը կարելի է միայն ավիրել»:

 

«Այս կեղծարարությունը ինչը- որ արվում է, արվում է նրա համար, որ ինքը հարկերից ազատվեր: Ես, սա, պաշտոնական հայտարարություն եմ անում հանցագործության մասին: Եթե արձագանք չեղավ, մենք գրավոր կներկայացնենք դատախազություն»,-հայտարարեց Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը:

Բնակիչը հիշեցրեց, որ 2012 թվականին «Լոկալ դիվելոփրս» ընկերության եւ կառավարության միջեւ հստակ գրված են եղել պարտավորությունները: «Ձեռք բերողը պարտավորվում է իր կողմից տարածքում կառուցվող շենքերի վերգետնյա նիշից բարձր կառուցվող ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր 1 քմ-ի հաշվարկով Երեւան համայնքի բյուջե փոխանցել 21 հազար ՀՀ դրամ, որպես օժանդակություն քաղաքային ծրագրերին»:

 

Ըստ բնակիչների, խնդիրը միայն 3 շենքի բնակիչներինը չէ, այլ բոլորինը, քանի որ նման կառույցներ շատ կան Երեւան քաղաքում, եւ եթե ով ցանկանա գնի եւ վերակառուցումներ անի, ապա Երեւանից բան չի մնա: Բացի այս, բնակիչները նշում են, որ այդ շենքերում են ապրել բազմաթիվ հայ դերասաններ, արվեստի գործիչներ եւ որ ավելի ճիշտ կլիներ շենքը դարձնել թանգարան, քան քանդել, այն դեպքում, երբ այս շենքերը համարվում են Երեւանի առաջին բարձրահարկ շենքերը:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները` բնակիչների

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031