Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը դեմ է էլեկտրաէներգիայի թանկացմանը եւ վերջ» (Տեսանյութ)

Մայիս 20,2015 16:14

«Մենք որեւէ բանավեճի չենք պատրաստվում գնալ, մեր պահանջը հստակ է, թո՛ղ զբաղվեն պահանջի կատարմամբ»,- մայիսի 20-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ իրենք նախաձեռնության առաջնորդները չեն, եւ եթե նույնիսկ բանավեճի առաջարկ լինի, ապա ըստ նրա՝ ինքը կամ նախաձեռնության մեկ այլ անդամ իրավունք չունի կառավարությունում ինչ-որ մեկի հետ ուրիշի փոխարեն հարց քննարկի եւ որոշում կայացնի. «Այստեղ ամբողջ ժողովրդի խնդիրն է, կարծում եմ՝ ոչ ոք իրավունք չունի գնա նստի ինչ-որ հարց քննարկի եւ որոշում ընդունի: Ժողովուրդը դեմ է էլեկտրաէներգիայի թանկացմանը եւ վերջ, այստեղ քննարկելու ոչինչ չկա: Այս թանկացումը գալիս է շատ մեծ պարտքի պատճառով, որն անհասկանալի պատճառներով է գոյացել, այսինքն՝ թերի կառավարման պատճառով է գոյացել: Ի՞նչ քննարկենք, ինչո՞ւ են նրանք թերացել, դա մեր բացահայտելու եւ քննարկելու հարցը չէ, դա դատախազության բացահայտելու հարցն է՝ որտե՞ղ է թերացել ՀԷՑ-ը, որ գոյացել է 250 միլիոն դոլար պարտք»:

Մաքսիմ Սարգսյանը շեշտեց, որ վնասով աշխատող ոչ մի կազմակերպություն չի կարող իրեն թույլ տալ մի քանի միլիոնի բարեգործություն կատարել, արտասահմանյան մեքենաներ վարձակալել. «Մենք մասնագետ չլինելով տեսնում ենք, որ բավականին մեծ մասը անարդյունավետ կառավարման միջոցով գոյացած պարտքեր են, ինչի՞ մասին է խոսքը: Այստեղ կառավարությունը կոնկրետ իմ համար անհասկանալի է՝ սպասարկո՞ւմ է ժողովրդի շահերը, թե՞ փորձում է փակել ռուսական ընկերության պարտքի հետեւանքները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031