Այսօր Գյումրի ժամանած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ոստիկանությունը արդյոք կաշկանդվա՞ծ չէ, չի՞ ստանում հրահանգներ Բաղրամյան 26-ից եւ ի վերջո ե՞րբ կարելի է վստահել ոստիկանությանը:
«Ոստիկանությանը վստահելու համար պետք է աչք ունենալ եւ ականջ ունենալ, եւ պետք է ցանկանալ դա տեսնել: Երբ մարդը չի տեսնում, երբեք չի վստահելու, երբ մարդը տեսնում է եւ արդարացի է, ինչ-որ մի ժամանակ կվստահի: Ես կաշկանդված մարդու տպավորություն ոչ մեկի վրա չեմ թողնում, եւ կաշկանդված չեմ: Երբեք, ոչ մի անգամ, ոչ մի ներգործություն ոստիկանության վրա չի եղել, եւ չի կարող լինել, ոչ մի տեղից: Իսկ ինչ վերաբերում է Բաղրամյանին, գերագույն-գլխավոր հրամանատարը երբեք ոչ մի անգամ, ոչ մի ցուցում չի տվել ինձ՝ որպես ոստիկանապետի, այսպես կամ այնպես անել…Միշտ սպասել է զեկույցին, լսել է զեկույցը ու ասել է՝ արեք այնպես, ինչպես օրենքն է պահանջում, դա միշտ սրբորեն պաշտպանվում է իմ կողմից»,- ասաց ոստիկանապետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ