Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանից Կոստանյանին հարց չտաք

Մայիս 20,2015 15:48

Այսօր ԱԺ նիստում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ներկայացրեց դատախազության 2014-ի գործունեության հաղորդումը:

Նա ի սկզբանե հուշեց պատգամավորներին, որ քրեական գործերից հարցեր չտան:

Հայտնի է, որ այս քառօրյայում անընդհատ արծարծվում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված միջադեպը, եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորում էր սպասել ու այդ հարցերը տալ Կոստանյանին:

Փաստորեն, Կոստանյանը, դեռ զեկույցը չսկսած՝ այդ թեման փակեց: Նա ասաց. «Ներկայացվող գործունեությունը պետք է քննարկման առարկա դառնա բացառապես մասնագիտական հարթության մեջ: Դատախազության գործունեությունն ընդհանրապես եւ կոնկրետ քրեական գործերը՝ մասնավորապես, երբեք առիթ չենք ունենա քննարկելու քաղաքական կամ այլ տեսանկյուններից, քանի որ համոզմունք ունեմ, որ արդարադատությանը եւ հատկապես քրեական արդարադատությանը չի կարելի անդրադառնալ քաղաքական, հասարակական կամ այլ տեսանկյուններից: Հետեւաբար, բացառապես մասնագիտական հարթության վրա քննարկումը կարող է լինել անհրաժեշտ եւ կառուցողական»:

Նա վստահեցրեց, որ կոռուպցիան չի կարող տեղ ունենալ դատական համակարգում, դա անընդունելի է. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ չի եղել եւ չի կարող լինել մի դեպք, երբ որեւէ դատախազ փորձ կատարի իրեն օրենքից դուրս դնել, դրսեւորել կոռուպցիոն վարքագիծ եւ մնա անպատիժ, շարունակի իր ծառայությունը համակարգում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031