Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոդաներով էնպես կարելի ա երկիրը պայթեցնել». ՀՀ ոստիկանապետը՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի մասին (Տեսանյութ) 

Մայիս 20,2015 15:46

Այսօր լրագրողները Գյումրի ժամանած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցին «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին ձերբակալելու ու ազատ արձակելու մասին: «Նյութեր կան, քննությունը գնում է, իրենց ազատ արձակելը, ես չեմ կարծում, որ առանց հիմքերի քրեական գործ կարող է հարուցվել քննչական կոմիտեի կողմից, չի լինի առանց հիմքի…Ինչ-որ հիմքեր կան, էդ հիմքերին ոստիկանապետը չի տիրապետում, քննությունը գնում է: Խափանման միջոց փոխելը չի նշանակում, որ արդարացնում են, դա նշանակում է՝ երաշխավորություններ կան, որ մարդիկ չեն խուսափում քննությունից: Ես չեմ գտնում, որ անհիմն մարդկանց կարելի է կալանավորել, ձերբակալել եւ իզուր տեղը աղմուկ սարքել: Անհիմն ոչինչ չի լինում, եթե շատ ժամանակ կատակի են վերածում, որ սոդա եւ այլ իրեր են հայտնաբերել, սիրելիներս, այդ նույն սոդաներով եւ մի շարք ուրիշ ատրիբուտներով էնպես կարելի է ա երկիրը պայթեցնել…»:

Հարցին, բայց իրենք պատրաստվո՞ւմ էին պայթեցնել, դուք օպերատիվ տեղեկություններ ունեի՞ք, ոստիկանապետն ասաց. «Ես չգիտեմ…Իրենք ուզում էին ե՛ւ Սրբադասման, եւ հարգանքի օրը աղմկել, դա միանշանակ: Ես կարծում եմ, որ ճիշտ է ամեն ինչը արված», -եզրափակեց ոստիկանապետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031