Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պատուհանները բաց են, գիտեք այդ հայտնի ճանճերն ինչպես են ներխուժում տուն». Բիշարյան

Մայիս 20,2015 15:42

Այսօր ԱԺ-ում, շարունակելով փնթիության թեման, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը դժգոհեց կառավարության վարքագծից: Նա ասաց, որ երբ կառավարության ներկայացուցիչներին մի բան են հարցնում, ասում են՝ դե կայքում կա, մտեք նայեք: Իսկ եթե դոնորը հարցնի, դոնորին չեն ասելու՝ կայքում մտիր նայիր, ռիսկ չեն անի:

Թեւան Պողոսյանը կոչ արեց փոխել այդ մշակույթը եւ պատգամավորներին վերաբերվել դոնորի պես:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ բողոքեց Երեւանի կենտրոնում անգամ բաց աղբավայրերից. «Երեխաները աղբավայրերի մոտ խաղում են, կենդանիների հետ են շփվում, անընդհատ այդ վիրուսը տարածվում է մեր ընտանիքներում: Պատուհանները բաց են, գիտեք այդ հայտնի ճանճերն ինչպես են ներխուժում տուն եւ այդ վարակը տարածում մեր ընտանիքները: Եկեք մտածենք՝ այս գումարը որ վերցնում ենք, գոնե մի քիչ օգուտ տալու ենք ամենալուրջ խնդրին, մանավանդ, երբ կա արտագաղթ»:

Հետո տիկին Բիշարյանը բարձրացրեց Սովետաշենի աղբանոցի խնդիրը՝ ասելով, որ դա անհարգալից վերաբերմունք է Նուբարաշենում բնակվողների համար. «Խոսեք՝ տեսեք ինչպես են ամեն օր այդ փողոցում անցնում մարդիկ: Կուզենայի, որ այս վարկային ծրագրի տակ լիներ առաջնահերթություն, արդյոք մենք առաջնահերթությա՞մբ ենք առաջնորդվում»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է ՎԶԵԲ-ի հետ կնքված 3.5 մլն եվրոյի չափով վարկային համաձայնագիրը, որի միջոցներն ուղղվելու են Կոտայքի մարզի 7 համայնքների, ինչպես նաեւ Սեւան քաղաքի աղբահանության խնդիրները լուծելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031