Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին զանգից» առաջ ոստիկանությունը հորդորում է

Մայիս 20,2015 15:23

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը մինչ լրագրողների հետ հանդիպելը` հանդիպել էր ավագ դպրոցների տնօրենների, շրջանավարտների հետ, կապված «Վերջին զանգի» արարողությունների հետ: Մայիսի 22-ից սկսած՝ ոստիկանությունը կուժեղացնի իր հսկողությունը ավագ դպրոցների մոտ:

Aravot.am-ի հարցին, թե ինչ են հանդիպման ժամանակ իրենցից խնդրել տնօրենները, Ն.Սարգսյանն ասաց, թե նրանք պահանջել են առավել խստությամբ վերաբերվել իրավախախտների նկատմամբ, անգամ նկարել, հեռուստատեսությամբ ցույց տալ այն դպրոցների շրջանավարտներին, որոնք խնդիրներ կունենան իրավապահների հետ:

Անցյալ տարի, ըստ Ն.Սարգսյանի, որեւէ շրջանավարտի, դպրոցականի մասնակցությամբ միջադեպ չի գրանցվել: Անցյալ տարի միայն 86 փաստ էր եղել, երբ վարչական միջոցներ ձեռնարկվելուց հետո տուգանային հրապարակ տարված տրանսպորտային միջոցները հանձնվել են ավտոմեքենաների տերերին:

Ն. Սարգսյանը հորդորեց ղեկը չհանձնել անչափահասներին, քանի որ ղեկը հանձնելու համար տասը հազար դրամ տույժ-տուգանքի կենթարկվի իր մեքենան երեխային հանձնող ծնողը կամ սեփականատերը, իսկ քսան հազար դրամ էլ իրավախախտ անչափահասը:

Ի դեպ, գնահատելով վթարային վիճակը հանրապետությունում՝ Ն.Սարգսյանն ասաց հետեւյալը. այս օրվա դրությամբ գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1048 պատահար, զոհվել են 87-ը, իսկ վիրավորվել՝ 1470-ը:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում տասնհինգ դեպքով պակաս էր զոհվածների թիվը, իսկ պատահարների թիվը 59-ով աճել էր, վիրավորների թիվն էլ 98-ով աճել:

Ոստիկանությունը հորդորեց դժբախտ դեպքերից խուսափելու համար թույլ չտալ անչափահասներին կատարել իրավախախտումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031