Նաիրիտցիների, հինգշաբթի օրվա գիշերային նստացույցից հետո, նախագահականից որեւէ արձագանք չէր եղել: Այդ պատառով, երեկ նաիրիտցիները նախագահական ապարատի մոտ հերթական բողոքի ակցիան էին անցկացրել եւ նամակների բաժնի պետից հետաքրքրվել էին, թե ինչո՞ւ նախագահականը չի արձագանքում: Այսօր ՀՀ նախագահի աշխատակազմի նամակների բաժնի պետը նաիրիտցիների բողոքի ակցիաների նախաձեռնող խմբի անդամներին տեղեկացրել է, որ նրանց հարցադրումը զեկուցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Այդ մասին, այսօր, ԱԺ-ի մոտ նաիրիտցիների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց նախաձեռնող խմբի անդամ Զորակ Հովհաննիսյանը: Վիգեն Սարգսյանն ասել է`«մենք տեղյակ ենք»:
Այսօր, խորհրդարանի մոտ բողոքի ակցիա անող նաիրիտցիներին մոտեցան նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, ԲՀԿ կուսակցության նախկին անդամներ Ռուստամ Գասպարյանն ու Արայիկ Աղաբաբյանը: Հավաքվածները պատգամավորներին դեմքով թերեւս չէին ճանաչում, քանի որ չմոտեցան նրանց:
Իսկ լրագրողների հետ զրույցում, Ռուստամ Գասպարյանը խոստացավ, որ կանգնելու է բողոքավորների կողքին: Այսօր, կառավարության հետ հարցուպատասխանին, սակայն, նա նաիրիտցիներին վերաբերվող հարց չի ուղղի կառավարության անդամներին, քանի որ հարցուպատասխանին չի մասնակցելու. «Մի քիչ գործեր ունեմ»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ