Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թալանին». «Պահանջում ենք, որ էլեկտրաէներգիան ոչ մի լումայով չթանկանա» (Տեսանյութ)

Մայիս 20,2015 15:16

«Մենք չենք պատրաստում նախատեսում քննարկումների կամ անիմաստ երկխոսությունների մեջ մտնել»,- մայիսի 20-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Գեւորգ Սանոյանը:

Նա ասաց, որ նախաձեռնությունը պահանջում է, որ էլեկտրաէներգիան ոչ մի լումայով չթանկանա. «Մեր պահանջներն ուղղված են իշխանություններին, մասնավորապես՝ կառավարությանը, վարչապետին եւ էներգետիկայի նախարարին, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն այդ թանկացումները կանխելու համար»:

Նա հավելեց, որ իրավագիտակից քաղաքացիներն են այս երկրի տերը եւ չեն պատրաստվում հպատակի տեսք ընդունել. «Մենք ուզում ենք հիշեցնել, որ մենք չպետք է զբաղվենք խնդիրների լուծումներ գտնելով, այլ մենք, լինելով հարկատուներ, այս երկրի տերը, պահանջում ենք այս իշխանություններից, որպեսզի նրանք սպասարկեն ազգաբնակչության եւ երկրի շահերը, այլ ոչ թե ինչ-որ խմբերի»:

Գեւորգ Սանոյանի խոսքերով՝ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը օգտվելու է Սահմանադրությամբ իրեն ընձեռած բոլոր հնարավորություններից. «Եթե այս պահի դրությամբ իշխանությունները որեւէ լուծում չունեն, դա դեռ չի նշանակում, որ խնդիրը լուծում չունի եւ դա հնարավոր չէ իրականացնել: Քաղաքացիները չպետք է զբաղվեն լուծումներ որոնելով. Քաղաքացիները պահանջում են իրենց իսկ կողմից վճարվող հարկերով ֆինանսավորվող եւ աշխատող կառավարությունից, որպեսզի նա հստակ կատարի իր առջեւ դրված խնդիրները եւ սպասարկի ժողովրդին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031