Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների դատական գործերը անհիմն պատճառներով հետաձգվում են

Մայիս 20,2015 15:07

Երևանի մետրոպոլիտենի նախկին աշխատողներ Գագիկ Գալստյանը, Սևակ Հովհաննիսյանն ու Անդրանիկ Գևորգյանը 2014թ. փետրվարի 12-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ կազմակերպված ցույցին մասնակցելու պատճառով զրկվեցին աշխատանքից:

Այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նախկին աշխատակիցների փաստաբանները մտահոգություն հայտնեցին, որ դատական նիստերը առանց հիմնավոր պատճառաբանության հետաձգվում են:

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ փաստաբան, գրասենյակի տնօրեն  Քրիստինա Գևորգյանը նշեց. «Իմ վստահորդներն այդ մասին ծանուցումներ չեն ստացել: Բացի այդ, ամբողջ հանրապետությունն է դեմ եղել կենսաթոշակային կուտակային համակարգին, ուստի իմ վստահորդներն իրավունք են ունեցել արտահայտել իրենց կարծիքը»:

Քրիստինե Գևորգյանը մտավախություն ունի, որ առաջիկա նիստն էլ կարող է ևս մեկ-երկու ամիս հետաձգվել:

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ իրավաբան/խորհրդատու Սերինե Խաչատրյանը թվարկեց, թե ինչ պատճառաբանություններ են ներկայացրել դատական նիստը  հետաձգելու հետ կապված. «Դատական նիստը հետաձգելու մասին դատարանը պիտի կայացնի որոշում կամ դատական նիստը պիտի բացվի, հետո հետաձգվի, կամ պիտի լինի գրավոր որոշում:  Սա է իրավակարգավորումը: Բայց մեր պարագայում դատական նիստին ներկայացել ենք մենք որպես կողմ, սակայն նիստը չի կայացել, քանի որ քարտուղարուհին հայտարարել է, որ դատավորը գտնվում է խորհրդակցական սենյակում, այլ աշխատանքով է ծանրաբեռնված»:

Մետրոպոլիտենի նախկին աշխատակից Սևակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ իր գործում երբևէ չի թերացել ու մանրամասնեց. «Իմ պատճառով երբեք վթարներ չեն եղել, բարեխիղճ աշխատել եմ, ոչ մի այլ խնդիր չի եղել»:

Մետրոպոլիտենի նախկին աշխատակից Անդրանիկ Գևորգյանն էլ հայտնեց, որ մինչև կենսաթոշակայինի միջադեպը ինքը ղեկավարության հետ որևէ խնդիր չի ունեցել:

«Դեմ եմ» նախաձեռնության հիմնադիր անդամ Դավիթ Խաժակյանը հիշեցրեց, որ ժամանակին, երբ ցույցեր էին կազմակերպում, մի շարք պետական հաստատություններում ճնշումներ էին իրականացվում, որպեսզի աշխատակիցները չմասնակցեն դրանց: Դավիթ Խաժակյանը մանրամասնեց. «Անելիք բանկի աշխատակիցները նամակ էին պատրաստել, սակայն ճնշումների պատճառով ստիպված էին ասել, որ իրենք չեն ստորագրել դրա տակ: Կամ՝ Սարդարապատ թանգարանում ավտոբուսներով տանում էին կուտակայինի տակ ստորագրելու: Մասնավորներում փորձում էին հեռու պահել աշխատակիցներին ակցիաներից` ասելով, որ հետագայում կփոխհատուցեն այդ գումարները: Սակայն մի մասին փոխանցեցին, մյուսներին այդպես էլ ոչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031