Արթուր Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել այսօր իր եւ իր ընկերների հետ տեղի ունեցած միջադեպից: Նա նշել է, որ այսօր առավոտյան Աբովյանի ոստիկանապետը կանգնեցրել է իր մեքենան, որում եղել են ինքը, եղբայրը եւ ընկերները: Ըստ Հարությունյանի՝ առանց որևէ բացատրության մեքենայից իջեցրել եւ բաժին են տարել իր եղբորը եւ ընկերներին: Նա չի պատկերացնում, թե ինչ պատճառով կարող են իր հետ եղած անձանց բերման ենթարկել, սակայն հույս է հայտնում, որ դրանք ընտրությունների հետ կապ չունեն:
Ի դեպ, մեր տեղեկություններով ոստիկանները իրականում մեքենայից իջեցրել եւ գետնին են պառկեցրել նաեւ Պալաչին, սակայն վերջին պահին նրան բաժին չեն տարել:
Նյութի մանրամասները կարդացեք armtimes.com–ի կայքում