ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը հերթական անգամ հայտնվել է հրդեհային իրավիճակում: Aravot.am-ի տեղեկություններով` մի քանի օր առաջ, երբ պատգամավորը մեկնում էր Պորտուգալական Պորտո քաղաք մասնակցելու մայիսի 14-16-ը ընթացող Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Երիտասարդական կազմակերպության (YEPP) 10-րդ համագումարին, որտեղ էլ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, Հռոմի օդանավակայան մուտք գործելով`հայ պատգամավորին, մյուս ուղևորների հետ տեղափոխել են այլ տերմինալ՝ պատճառաբանելով, թե դա պայմանավորված է մի քանի օր առաջ օդանավակայանում բռնկված հրդեհով:
Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Ավագյանը չժխտեց մեր տեղեկությունը: Հարցին` հրդեհների հետ կապված արդեն դուրս է եկել միջազգային ասպարե՞զ, պատգամավորն ի պատասխան ժպտաց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ