Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ են անում յուրաքանչյուր քաղաքացու միանալ որդեկորույս ծնողների արդար պահանջին

Մայիս 20,2015 14:38

Մենք՝ ներքոստորագրյալներս, սույնով հայտարարում ենք, որ մեզ խիստ մտահոգում է բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների ծնողների վիշտը եւ արդարության հասնելու անկարողությունը: Մենք պահանջում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանից կատարել օրենքով սահմանված իր պարտավորությունները եւ շուտափույթ լուծում տալ որդեկորույս ծնողների արդար պահանջներին: Պահանջում ենք ձեռնարկել արագ եւ կտրուկ քայլեր՝ քրեական գործերին արդար ընթացք տալու, նախկինում թույլ տրված ապօրինությունները վերացնելու եւ արդարությունը վերականգնելու ուղղությամբ:

Պահանջում ենք չհովանավորել հայոց բանակի զինվորներին սպանած հանցագործներին, չդառնալ նրանց հանցակից եւ չկոծկել հանցագործությունները:

Սույնով մենք նաեւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների ծնողներին աջակցելու հարցում, մենք կանգնելու ենք նրանց կողքին, ում երեխաները սպանվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, իսկ մարդասպանները մնացել են անպատիժ: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու միանալ որդեկորույս ծնողների արդար պահանջին:

Մենք այսօր դատապարտում ենք բանակում տեղի ունեցող հանցագործությունները, որպեսզի դրանք չկրկնվեն վաղը: Դուք էլ դատապարտեք զինվորների սպանությունը, որպեսզի չգրանցվեն սպանության նոր դեպքեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031