ԼՂՀ Սահմանադրությունը, որպես ամբողջական փաստաթուղթ, վերջերս ներկայացվել է Կովկասի ժողովուրդների իրավունքի հուշարձանների անթոլոգիայի 21-րդ հատորում, որը լույս է ընծայել Դոնի Ռոստովի «Ալտաիր» տպարանը։
Անթոլոգիայի հրատարակությունն իրականացնում է ՌԴ Նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիան՝ ՌԴ, ինչպես նաև Հարավային Կովկասի տարբեր հանրապետությունների մի շարք գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների , պետական և մասնավոր համալսարանների հետ սերտ համագործակցությամբ։
Հատորը, որն ամբողջովին նվիրված է Հայաստանի իրավունքի հուշարձաններին, հեղինակել է անթոլոգիայի խմբագրական խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի «Մանց» համալսարանի ռեկտոր Ռուբեն Ավագյանը։
Ինչպես նշվում է գրքի անոտացիայում՝ այդ հրատարակությունն իրավամբ կարող է կոչվել «հայկական արդարադատության տաճար։ Հատորում բազմաթիվ պատմա-իրավական փաստաթղթերի, արխիվային նյութերի, ինչպես նաև գիտական հետազոտությունների հիմա վրա տրվում է 1-16-րդ դարերի ընթացքում հայկական իրավունքի հուշարձանների սկզբնավորման, կայացման և զարգացման պատկերը։ Վերլուծվում են պատմական այն պայմանները, որոնցում դրանք ստեղծվել ու կիրառում են գտել, ինչպես նաև դրանց հեղինակների գիտա-իրավական և հասարակական-քաղաքական գործունեությունը։
Գրքում ներառված են հայտնի պետական գործիչների, օրենսդիրների և իրավաբանների ասույթները հեղինակների և հայկական իրավունքի նրանց կերտած հուշարձանների մասին, իսկ այդ հուշարձանները ներկայացված են հավելվածների տեսքով։
Հրատարակությունը հագեցած է հարուստ գիտական նյութով, որը ներառում է տեղեկություններ գիտելիքների տարբեր բնագավառների վերաբերյալ։
ԼՂՀ ԱՆ մամլո պատասխանատու