Լրահոս
Օրվա լրահոսը

Սվետլանա Խոջոյան. «Ռալֆ Յիրիկյանի քարտուղարն ասաց, որ մեզ ֆինանսապես չեն կարող օգնել»

Մայիս 20,2015 14:05

2014թ. ապրիլի 10-ին Ադրբեջանից վերադարձած, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանի ընտանիքը ֆինանսապես վատ վիճակում է: Վերին Կարմիրաղբյուրից տեղեկացանք,որ ընտանիքը վարկային չմարված պարտավորություններ ունի, որ դրանց կուտակվելու գործում մեղք ունեն նաեւ իրենք՝ Խոջոյանները:

Մեզ հետ հեռախոսազրույցում Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան ասաց, որ իրենց ընտանիքին ֆինանսապես նոր օգնողներ չեն եղել: Նա ասաց, որ ներկայումս Արսենը գտնվում է Երեւանում, ուր բժշկական ստուգումների է ենթարկվում, նրա վիճակն այնքան էլ վատ չէ: Նա հայտնեց, որ Արսենի բնակատեղին, «օդը փոխել են», որպեսզի տեսնեն, թե կլիման ինչպես է անդրադառնում նրա մաշկային հիվանդության վրա: Տիկին Սվետլանան հայտնեց, որ իրենք դրամական օգնության համար դիմել են նաեւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, որի քարտուղարը հեռախոսով ասել է, որ Խոջոյանների ընտանիքին ֆինանսապես չեն կարող օգնել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031