Մայիսի 19-ին, ժամը 14.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 13.30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում՝ սարի վրա, արջը վնասել է քաղաքացուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով ճանապարհից մեկնել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:
Պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաններում Քարագլուխ գյուղի «Դեղին աղբյուր» կոչվող հանդամասում արջը վնասել է 1949թ. ծնված Է. Ս.-ին, ով ժամը 15.26-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:
Բժիշկները առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻՆ