Մայիսի 19-ին Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի մասնակից Միրտաիր Մուրսալովը ինքնահրկիզվել է Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի ոստիկանության դիմաց։ Այս մասին, ըստ «Radio Azadlyg»-ի, հայտարարել է Միրտաիր Մուրսալովի եղբայրը՝ Միրկյամիլ Մուրսալովը։
Նա ենթադրել է, թե եղբայրը դիմել է այդ քայլին իր խնդիրների նկատմամբ մարզի ղեկավարության անտարբեր վերաբերմունքի պատճառով։ Սակայն Միրտաիր Մուրսալովի ինքնահրկիզման ճիշտ պատճառը դեռ պարզ չէ։
Միրտաիր Մուրսալովին տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները ասել են, որ պատերազմի մասնակիցը ստացած վնասվածքների պատճառով չի ապրի։
Դեպքի հետ կապված, ինքնահրկիզվածի կինը՝ Մահիրա Մուրսալովան նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։
Կարդացեք նաև
«Radio Azadlyg»-ը հիշեցրել է, որ Ջալիլաբադի շրջանում մի քանի օր առաջ Ղարաբաղյան պատերազմի մեկ այլ մասնակից՝ Հասան Աբդինովը, կախվել էր իր տան բակում։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ