Հայաստանում և արտերկրում բնակվող հայությանը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
Ընդդիմադիր ուժերին և անհատներին
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին
Կարդացեք նաև
Իրավապաշտպան կազմակերպություններին
Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանությունը բռնությամբ յուրացրած հանցավոր ռեժիմը, լինելով ստալինիզմի հոգեզավակ և ժառանգորդ, ձգտում է իրավական բռնության նորացված մեթոդներով իսպառ վերացնել քաղաքական ընդդիմության և գործունեության բոլոր օջախները:
Ռեժիմի նման գործելակերպի հետևանքով իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար բանտերում են հայտնվել Վոլոդյա Ավետիսյանը, Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները, Հայկ Կյուրեղյանը:
Նույն պատճառով շինծու մեղադրանքով շուրջ մեկ ամիս ժամկետով բանտարկվեցին Հիմնադիր խորհրդարանի և նրա քարտուղարության անդամներ Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը և Գևորգ Սաֆարյանը, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխվեց միայն աջակիցների և միջազգային կազմակերպությունների ու պետությունների ջանքերի շնորհիվ:
Սակայն նրանց նկատմամբ այդ կեղծ մեղադրանքը մնում է ուժի մեջ, իսկ նրանց ու նրանց աջակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է, որովհետև հանցավոր ռեժիմը նպատակ է դրել առհասարակ խափանելու Հիմնադիր խորհրդարանի ընդդիմադիր գործունեությունը:
Այդ նպատակին հասնելու համար ռեժիմը հատուկ ծառայություններին, իրավապահպան մարմիններին և դատարաններին օգտագործում է որպես պատժիչ կառույցներ: Զուգահեռաբար՝ լրացուցիչ կերպով ձևով գործի է դրվում նաև ռեժիմի մաս կազմող քրեական-օլիգարխիկ շրջանակների ռեսուրսը:
Ընդ որում՝ այդ մարմիններն ու քրեական-օլիգարխիկ շրջանակները գործում են միասնաբար և ըստ պլանի բաշխված դերերին համաձայն:
Արտաքուստ օրինապահ երևալու նպատակով այս համակարգված հանցավոր գործունեությունն իրականացվում է օրենքով այդ մարմիններին տրված լիազորությունների քողածածկույթի ներքո:
Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունը և այդ մարմինների գործունեության մեթոդների ու ձևերի դիտարկումը ցույց է տալիս, որ Հիմնադիր խորհրդարանի գործունեությունը խափանելու վերաբերյալ ռեժիմի առաջադրանքը կատարելու համար մշակվել և իրականացվում է գործողությունների ստորև ներկայացվող սխեման:
1. Սկզբում Քննչական կոմիտեն, չարաշահելով իր լիազորություններն ու անցնելով դրանց սահմանները, Հիմնադիր խորհրդարանի և նրա քարտուղարության անդամների նկատմամբ կեղծ մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննության պատրվակով կանչում է հարյուրավոր մարդկանց՝ հիմնականում երիտասարդների ու ուսանողների և հոգեբանական ճնշման ու ահաբեկման միջոցով փորձում է նրանց հետ պահել Հիմնադիր խորհրդարանի քաղաքական գործունեությանը մասնակցելուց, ինչպես նաև ճշտել Հիմնադիր խորհրդարանի օգտին առավել ակտիվ քարոզչական և կազմակերպական գործունեություն իրականացնող անձանց:
Մասնավորապես՝ Քննչական կոմիտեն, չարաշահելով անսահմանափակ քանակով և պարբերականությամբ վկաներ կանչելու վերաբերյալ օրենքով սահմանված իր լիազորությունը, դեռևս լիարժեք կերպով հոգեբանորեն չկայացած երիտասարդներին հարցաքննության է կանչում մեկից ավելի անգամ և ընդամենը թռուցիկներ բաժանած կամ հանրային որևէ միջոցառմանը ներկա եղած այդ անձանց հարցեր է ուղղում Հիմնադիր խորհրդարանի և նրա քարտուղարության անդամներին մեղսագրվող ծանր հանցագործության՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման նախապատրաստման իբրև թե գոյություն ունեցող մանրամասների վերաբերյալ: Ընդսմին՝ նրանց ուղղվող հարցերը տրվում են այնպիսի խոսքային ու հոգեբանական համատեքստում, որպեսզի վերջիններս իրենց մեղսակից զգան այդ ծանր հանցագործության կատարման մեջ: Զուգահեռաբար՝ հատուկ կարևորության գործեր քննելուն կոչված քննիչները հոգեբանորեն խոցելի այս խմբի անձանց բացահայտ և քողարկված սպառնալիքների, կեղծ բարեկամական հորդորների և այլ հնարքների միջոցով ստիպում են հրաժարվել հետագա քաղաքական ակտիվությունից, ինչպես նաև տվյալներ հայտնել առավել ակտիվ երիտասարդների մասին:
2. Այնուհետև նույն Քննչական կոմիտեն, ինչպես նաև հատուկ ծառայությունները, Ոստիկանությունը և քրեական-օլիգարխիկ շրջանակները Քննչական կոմիտեի կողմից ապօրինի կերպով ձեռք բերած տվյալներն օգտագործում են ռեժիմի թիրախում հայտնված առավել ակտիվ քաղաքացիների նկատմամբ հոգեբանական և այլ բնույթի բռնություն գործադրելու համար, որպեսզի վերջիններս դադարեցնեն իրենց քաղաքական գործունեությունը:
Այս ամենի հետ մեկտեղ, ռեժիմը ցուցաբերում է քրեական-օլիգարխիկ շրջանակների միջոցով Հիմնադիր խորհրդարանի աջակիցների շարքերում վախի մթնոլորտ սերմանելու և, զուգահեռաբար, նրա դեմ գործող այդ շրջանակներին քաջալերելու վարքագիծ: Այդ նպատակով ռեժիմը մի կողմից ակնհայտ կերպով ցույց է տալիս, որ քայլեր չի կատարում հանցագործություններ կատարած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից՝ հովանավորում է իր կամքից անկախ բացահայտված հանցագործներին: Նշվածի մասին են վկայում Հիմնադիր խորհրդարանի ավտոմեքենաները հրկիզած և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ մահափորձ կատարած անձանց անհայտ մնալու, Բերձորյան ջարդի և 2015 թ. մարտի 7-ի և 28-ի Գյումրիի դեպքերի հայտնի մասնակիցներին պատասխանատվության չենթարկելու, ինչպես նաև 2015 թ. մարտի 28-ին Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած անձին կալանքից ազատելու դեպքերը:
Հիմնադիր խորհրդարանի քաղաքական գործունեությունը խափանելու նպատակով ռեժիմի համակարգված քայլերի մասին է վկայում նաև մեկ այլ հանգամանք: Երևանում գտնվող հյուրանոցները և հանրային միջոցառումների համար վարձակալությամբ տարածքներ տրամադրող մյուս կազմակերպությունները ռեժիմի թելադրանքով հրաժարվում են նույն վարձակալության կարգով Հիմնադիր խորհրդարանին դահլիճ տրամադրել նրա կազմակերպած հանրային միջոցառումներն անցկացնելու համար: Այդօրինակ վերջին դեպքը գրանցվել է նախորդ շաբաթվա ընթացքում: Հիմնադիր խորհրդարանը ստիպված եղավ փոփոխել «Քաղաքական հետապնդումները և ստալինիզմի ուրվականը Հայաստանում» թեմայով կլոր-սեղան քննարկման վայրը, օրն ու ժամը և այն անցկացնել փոքրիկ ու նկուղային մի տարածքում, ինչի պատճառով հրավիրվածների և զլմ-ների մի մասը չկարողացան մասնակցել դրան, ինչպես նաև միջոցառումը տուժեց ներկայացուցչականության առումով:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը մեր ժողովրդին, բոլոր ընդդիմադիր ուժերին ու անհատներին, հատկապես՝ երիտասարդությանը կոչ է անում անտեսել ապազգային ու հանցավոր ռեժիմի այս անօգուտ ջղաձգումները, համախմբվել և ավելի մեծ թափով ու ոգևորությամբ շարունակել պայքարը:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դիմում է նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև միջազգային ու հայաստանյան իրավապաշտպան կազմակերպություններին և նրանց հորդորում է շարունակել ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր ռեժիմի նկատմամբ ճնշումը՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ու քաղաքական հետապնդումները դադարեցնելու նպատակով:
Առաջնորդիր և հրամայիր Ժիրայր,մենք պատրաստ ենք պայքարելու:
Գնում ենք Ազատության հրապարկ, որովհետեւ մեր իշխանությունների վարած քաղաքական կուրսը սխալ է, որի արդյունքում դժգոհությունը նրանցից շատ մեծ է: Մի քանի հոգի լավ են ապրում, իսկ մնացածներին անտեսում են: Ես գնում եմ այնտեղ, որովհետեւ հայ ժողովուրդը չի ցանկանում, որ այս իշխանությունները շարունակեին աշխատել, բայց նրանք կեղծեցին ընտրությունները ու փորձում են շարունակել: Գնում ենք Ազատության հրապարկ, որովհետեւ ամաչում եմ, որ զոհված զինվորի մայրերը ու հայ կանայք են պայքարում, որ մեր կանայք են այնտեղ, գնում եմ, որ նրանք միայնակ չլինեն,որովհետեվ ես տղամարդ եմ ինչպես մեր ազտամարտիկները ազատգրեցին Արցախը:Սրանք իրենց շատ վատ պահեցին եւ պետք է ազգովի պայքարենք սրանց դեմ: Հիմա նաեւ հայ տղամարդիկ պետք է ոտքի կանգնեն, գնում էնք ուղտի ու այն սկսվում է Ազատության հրապարկից, Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդությամբ:
Հարգելի Delea Organizacion: Խնդրում են՝ սպամ մի տարածեք, եւ բոլոր նյութերի տակ նույն մեկնաբանությունը մի գրեք: