«Բնական է, որ ցանկացած հավաք, ցանկացած բողոքի ակցիա նախագահականի շուրջ ընկալվում է վտանգ իշխանությանը»,- ասաց այսօր նախագահական նստավայրի դիմաց ի պաշտպանություն բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողների ակցիային միացած ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով հարցին, թե ինչու են բռնությունները օրը ցերեկով նախագահականի դիմաց տեղի ունենում:
Ինչու չեն բացահայտվում զինվորների սպանությունները, որովհետեւ իշխանությունները չե՞ն պատժում իրենց մերձավորներին հարցին` պատգամավորը շարունակեց. «Որովհետեւ մենք այսօր բանակում ունենք նույնքան կոռումպացված վիճակ, որքան պետական մյուս ինստիտուտներում: Ամենաթողությունը, շատ դեպքերում, հենց սպաների կամ բանակի ղեկավարության ամենաթողության պատճառով զինվորներին սպանում են, հետո ձեւակերպում են որպես ինքնասպանություն , եւ այդ փաստերը շարունակվում են մնալ չհետաքննված ու չբացահայտված: Եվ բնական է, որ մեր հանրությունը , սպանված զինվորների ծնողները վրդովված են ու արդարադատություն են փնտրում» :
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ակցիային միացել էր` «հայրենիք պաշտպանիր պաշտպանիդ» կարգախոսով. «Ամեն զինվոր իմ որդին է, հրաշալի լոզունգ է: Եթե այս երկրում զինվոր է զոհվում, զոհված զինվորի մորը քարշ են տալիս, ՀՀ ոչ մի քաղաքացի չպիտի քնի: Եթե մեջներս մի քիչ արժանապատվություն, նամուս կա, այդ ծնողների կողքին պետք է կանգնենք: Դահիճ են բոլոր նրանք, որոնք այդ մարդկանց նկատմամբ բռնություն են կիրառում, վայրագ, ենիչերի, ղզլբաշ են, որ զոհված զինվորի մոր վրա ձեռք են բարձրացրել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Քաղաքացիական անհնազանդության իրավունք:
Քաղաքացիական անհնազանդության իրավունք, հավաքների և միավորումների ազատության իրավունք, տեղաշարժի ազատության իրավունք, խոսքի, խղճի, մտքի, կրոնի ազատության իրավունք։ Այսպիսին են այն իրավունքների ոչ ամբողջական ցանկը, որոնք յուրաքանչյուր անհատ, անձ, քաղաքացի ունի անկախ նրա բնակության վայրից, անկախ նրա քաղաքացիությունից, անկախ նրա ազգությունից, սեռից և սեռային կողմնորոշումից, կրթությունից ու սոցիալական վիճակից, անկախ երկրի տիրապետող վարչակազմի բնույթից: Անձն իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնել, իր կարծիքն ազատ արտահայտել, իր ազատության իրավունքը պաշտպանել և անհրաժեշտության դեպքում անօրինականության դեմ ընդդիմանալ: Ամբողջ աշխարհում ամեն օր տեղի են ունենում բազմաբնույթ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, մարդիկ դուրս են գալիս փողոց և պայքարում են իրենց իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման համար, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ, ոտքի են կանգնում միմյանց իրավունքները պաշտպանելու համար: Քաղաքացիական բողոքի, անհնազանդության բազմազան, բազմաթիվ և բազմաբնույթ ակցիաներ տեղի են ունենում նաև Հայաստանի Հանրապետությունում:
Վերջին երկու տարվա ընթացքում տեղի են ունեցել և շարունակվում ենք քաղաքացիական անհնազանդության շարժումները,միանալով Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիական բանակին:
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ «ՀՊԿ»