Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ընդունում ենք այդ մարտահրավերը». Լեւոն Զուրաբյան

Մայիս 20,2015 12:27

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց եւ 100 կողմ, 1 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ երեկ քննարկված  «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու առաջարկին, որովհետեւ այն էականորեն բարելավում է առաջարկվող ինստիտուտը: Սակայն ընդդիմադիր գործընկերների հետ ԲՀԿ-ն եւս կներկայացնի առաջարկ:

Իսկ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ ՕԵԿ-ը որոշել է ձեռնպահ քվեարկել, մինչեւ երկրորդ ընթերցման ժամանակ իրենց առաջարկներն ընդունվեն:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչի համար է այս օրենքի նախագիծը ներկայացված ԱԺ: Մենք ընդունում ենք այդ մարտահրավերը: Մենք պատրաստ ենք գնալ հանրաքվեի մեր օրակարգով՝ մերժելով այդ փորձը՝ երկարաձգելու ինչ-որ մեկի իշխանությունը»:

Հանրաքվեի մասին օրենքի հետ կապված նա ասաց, որ լուրջ առաջարկներ կներկայացնեն, իսկ առայժմ ձեռնպահ կքվեարկեն, մինչեւ տեսնեն, թե իրենց առաջարկներն ինչքանով կընդունվեն:

Արծվիկ Մինասյանը, որը օրենքի համահեղինակներից է, ասաց, որ պատրաստ են քննարկել եւ նախագիծը լրամշակել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031