Մայիսի 19-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, իրար քաշքշելու, ձեռքերով հարվածներ հասցնելու և վնասվածքներ պատճառելու համար, բաժին են ներկայացրել 1960 թ. ծնված Գևորգ Կ.-ին և 1964 թ. ծնված Վարդան Ն.-ին:
Ըստ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ նրանք հրաժարվել են հաղորդում տալուց:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: